20 թվականը ծանր էր նաև ազագային ճակատի ինտելիգենցիայի կորուստի տեսանկյունից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

20 թվականը ծանր էր նաև ազագային ճակատի ինտելիգենցիայի կորուստի տեսանկյունից

20 թվականը ծանր էր նաև ազագային ճակատի ինտելիգենցիայի կորուստի տեսանկյունից:

Տարին սկավեց Սամվել Կարապետյանի մահով: Սամվելն էն մարդն էր, որ մեր պատմությունը փաստավորված բերում էր մեր օրակարգ: Նա մեր ուժեղ անցյալի փաստագրությամբ էր զբաղվում, անցյալ, որն արդեն չկա, բայց Սամվելը վերադարձնում էր այն՝ գոնե հիշողությունների մակարդակով:

Որ հուշարձանագետ էր, որ մի ամբողջ ինստիտուտի գործ էր անում, որ անգիր գիտեր ողջ պատմական Հայաստանի քարն ու թուփը՝ դրա մասին չեմ ասում:

Սամվելին ճանաչել եմ 2001-2002 թվականներից սկսած:

Վահե Սարգսյան

ի հետ միշտ տպավորված էինք դուրս գալիս իր հետ հանդիպումներից: Հետո սկսեցինք իր մասնակցությամբ կոնֆերանսներ, գիտժողովներ, ցուցահանդեսներ կազմակերպել: Էդպես անցան մեր ուսանողական տարիները:

Կարեն Վարդանյանն էն մարդն է, ով գաղափարախոսություն տվեց ՀՀ ՏՏ ոլորտին: Գաղափարախոսություն, որը գալիս էր 90-այանների անկախության ու ազատության պայքարից: Կարեն Վարդանյանի հետ ավելի ուշ եմ ծանոթացել, բայց միշտ լսել ու կարդացել եմ իր նյութերը: Նաև Կարեն Վարդանյանի խորհուրդներով ու ոգևորումով ստեղծեցինք

Mantashov Entrepreneurs Union-ը:

Արտակ Մովսիսյանի հետ քիչ եմ շփվել, բայց կարդացել եմ իր գրքերը՝ Հայոց պատմության, թագուհիների ու գրերի մասին: Արտակ Մովսիսյանն էն քիչ պատմաբաններից է, ում վերհանած պատմությունը հպարտության զգացում էր տալիս մեզ՝ էթնիկ ծագման տեսանկյունից: Դա էլ շատերին դուր չէր գալիս:

Էս մարդիկ էլ չկան, բայց բարեբախտաբար կան իրենց գրքերը, ֆիլմերը, նյութերը, որոնք մենք պետք է շարունակենք ուսումնասիրել:

Կարեն Վարդանյանն ասում էր, որ երկիր պահելու համար մեզ միություններ են պետք՝ պատմաբանների միություն, հուշարձնագետների միություն, ազգագրագետների, գործարարների միություն և այլն: Իրական միություն, ոչ թե թղթի վրա, ձևական: Որ ինստիտուցիոնալ գործ արվի: Ինքը ՏՏ միությունն էր ստեղծել, որով ահռելի գործ արեց, իր օրինակով ցուցադրելով միության դերն ու նշանակությունը երկրի կայացման հարցում:

Սիրելի պատմաբաններ, սիրելի հուշարձանագետներ, սիրելի ազգագրագետներ…. ստեղծեք ձեր միությունները, միայն էդպես կարելի է ուժեղ երկիր կառուցել:

Էն, որ հայերը միասնական չեն կարող լինել, դա կեղծ օրակարգ է, որը հարմարեցրել են մեզ, մեր միավորումը բացառելու համար: Միասնական կարող ենք լինել, ուղղակի ճիշտ կազմակերպել է պետք:

Մենք մերը ստեղծել ենք՝ գործարարներինը, դուք էլ ձեր ոլորտում ստեղծեք ուժեղ միություններ:

Մեկնաբանություններում դնում եմ վերոնշյալների ալիքներն ու նյութերը, օգտագործնք ազատ օրերը Սամվել Կրապետյանին, Կարենին կամ Արտակին լսելով:

Վահրամ Միրաքյանի էջից:

20 թվականը ծանր էր նաև ազագային ճակատի ինտելիգենցիայի կորուստի տեսանկյունից:

Տարին սկավեց Սամվել Կարապետյանի մահով:…

Опубликовано Վահրամ Միրաքյան Пятница, 1 января 2021 г.



Նման նյութեր