Հարց վարչապետին
Advertisement 1000 x 90

Հարց վարչապետին

ՀԱՐՑ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում եմ անհապաղ հրապարակել 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթում չնկարագրված Ադրբեջանի հետ ձեռք բերված գրավոր և բանավոր բոլոր պայմանավորվածությունները:

Միաժամանակ պահանջում եմ տալ հետևյալ հարցերի պատասխանները՝

– Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանն անձա՞մբ է հաղորդակցվում, թե՞՝ միջնորդավորված.

– արդյո՞ք Սյունիքի մարզում տեղի ունեցած ցավոտ և միակողմանի զիջումները սպասվում են Հայաստանի Հանրապետության մյուս մարզերում, մասնավորապես Արարատի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում.

– ե՞րբ են մեր ռազմագերիներին վերադարձնելու:

Հ.Գ. Առաջարկում եմ մեր հայրենակիցներին միանալ այս հարցապնդումներին:

Արա Զոհրաբյանի էջից:

ՀԱՐՑ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում եմ անհապաղ հրապարակել…

Опубликовано Արա Զոհրաբյան Воскресенье, 3 января 2021 г.



Նման նյութեր