«Մի առիթով գրել էի, որ սրանք լակոտներ են (էջս թերթեք՝ կտեսնեք)։ Ավելացնեմ՝ սրանք անպատիվ են».
Advertisement 1000 x 90

«Մի առիթով գրել էի, որ սրանք լակոտներ են (էջս թերթեք՝ կտեսնեք)։ Ավելացնեմ՝ սրանք անպատիվ են».

Հետաքրքիր դիտարկում

Որքան ինձ հիշում եմ՝ ընդդիմադիր եմ եղել։ Երկու շրջան կա, որ պայմանականորեն ինձ կարելի է իշխանական համարել՝ 1995-97 թթ (2 տարուց պակաս շրջան) եւ 2018-2019 թթ․(տարուց քիչ ավել)։ 95-97-ը չվերծանեմ։ Անցյալ է հեռավոր։ Իսկ 2018-19-ը կապված է 2018-ի ապրիլ-մայիսի բերած հույսերի հետ, որոնք փուչ դուրս եկան։ Փուչ դուրս եկան այդ հույսերն ի կատար ածել խոստացած ուժի ու այդ ուժի առաջին դեմքի ապաշնորհության պատճառով։ Բայց այլ է ասելիքս։

Տարիների փորձը ցույց է տալիս՝ իշխանականներն ագրեսիվ են։ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք՝ հատկապես։ Բայց այն փողոցային, այն ցածր, այն մերժելի մակարդակը, որ ունեն այսօրվա իշխանության աջակիցները, այն բառապաշարը, որ՝ իբր ի պաշտպանություն Փաշինյանի, օգտագործում են նրանք, այն հայհոյանքները, որ օգտագործում են Փաշինյանի կողմնակիցներն իրենց թվացյալ հակառակորդներին վիրավորելու նպատակով՝ առաջին անգամ եմ հանդիպում։

Մի առիթով գրել էի, որ սրանք լակոտներ են (էջս թերթեք՝ կտեսնեք)։ Ավելացնեմ՝ սրանք անպատիվ են։

Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան էջից:

Հետաքրքիր դիտարկում
Որքան ինձ հիշում եմ՝ ընդդիմադիր եմ եղել։ Երկու շրջան կա, որ պայմանականորեն ինձ կարելի է իշխանական…

Опубликовано Vardan Harutyunyan Воскресенье, 3 января 2021 г.



Նման նյութեր