Անհայտ անձը փորձել է սպանել երիտասարդին. նոր մանրամասներ` «Ֆուլ Հաուս» սրճարանի մոտ հնչած կրակոցներից
Advertisement 1000 x 90

Անհայտ անձը փորձել է սպանել երիտասարդին. նոր մանրամասներ` «Ֆուլ Հաուս» սրճարանի մոտ հնչած կրակոցներից

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` դեկտեմբերի 15-ին Վանաձորում տեղի ունեցած սպանության փորձի դեպքի առթիվ:

ՀՀ Քննչական կոմիտիեց  հայտնում են, որ 2016 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 00.15-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ Վանաձորի բնակիչ, 1989 թվականին ծնված Դ.Քոչարյանը, պարանոցի շրջանում հրազենային վնասվածքով, տեղափոխվել է իրենց մոտ:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որի զննությամբ հայտնաբերվել են հրազենի 2 պարկուճ, արնանման հետքեր:

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի դեկտեմբերի 15-ին առերեւույթ հանցագործություն կատարած անձը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ապօրինի կերպով կրած հրազենից Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցում գտնվող սրճարանի մոտ կրակոցներ է արձակել նույն քաղաքի բնակիչ, 27-ամյա Դ.Քոչարյանի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով:

Քրեական գործի շրջանակներում Դ.Քոչարյանը ճանաչվել է տուժող, էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել մի շարք վկաներ:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմտիտեի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին