Երգչուհի Սոֆի Մխեյանը գրառում է կատարել.
«Տարիներ առաջ ստացա այս օրհնված Խաչը Երուսաղեմում. այն միշտ ինձ հետ է՝ տանը, ճամփորդելիս։ Վստահ եմ, որ այն ինձ մշտապես բերելու է հաջողություն եւ կլինի պահապան։ Մի օր այն մոռացա տանը, երբ կրկին Երուսաղեմում էի:
Սուրբ Հորը, ով տվել էր օրհնված խաչը, սրտնեղած ասացի, որ առաջին անգամ եմ մոռանում իմ խաչը Երեւանում ու մինչեւ ուզում էի վերջնական հուսալքվել, հնչեց պատասխանը՝ Խաչը սրտումդ պահիր:
Ես հավատում եմ, որ Քրիստոս՝ իր ծնունդով ու հայտնությամբ այս անգամ էլ կգա մեզ օգնության:
Տարիներ առաջ ստացա այս օրհնված Խաչը՝Երուսաղեմում , այն միշտ ինձ հետ է… տանը, ճամփորդելիս…վստահ եմ , որ այն ինձ…
Опубликовано Sofi Mkheyan Вторник, 5 января 2021 г.