Ես ՀԱՅ եմ, ապրում եմ ՀԱՅաստանում՝ ՀԱՅերի երկրում: Ես ինձ հարց եմ տալիս՝ ինչու եմ ես ինձ ՀԱՅ կոչում, իսկ երկիրս՝ ՀԱՅաստան: Մեզնից քանիսն են իրենք իրենց հարցնում՝ ինչու է իմ ազգի անունը կոչվում ՀԱՅ, ինչու է իմ պապը ՀԱՅ, իսկ իմ սերունդը, որը ես թողել եմ, կամ կթողնեմ կկոչվի ՀԱՅ: Դա կապ ունի Քրիստոնեության հետ՝ կհարցնենք մենք մեզ, ու մենք կասենք՝ ոչ: Մենք ՀԱՅ ենք կոչվել Քրիստոսի ծնունդից դեռ հազարամյակներ առաջ: Ինչ է նշանակում ՀԱՅ տարբեր երկրներում ու պատմական տարբեր աղբյուրներում:
Հրեական լեզվով ՀԱՅ նշանակում է ԿՅԱՆՔ, ԼԻՆԵԼ-գոյություն ունենալ.
Կաբալական աղբյուրներում ՀԱՅ-ը գիտակցության բարձրագույն մակարդակի անվանումն է.
Հունական կամ Բյուզանդական ժառանգության խոշորագույն հոգևոր կենտրոնն անվանվում է ՀԱՅա Սոֆիա: ՀԱՅա, հուներեն ԱՅԱ նշանակում է սուրբ:
Ղուրանում ՀԱՅան Ալլահին ճանաչելու բարձրագույն գիտակցության անվանումն է:
Հին պարսկական աղբյուրներում ՀԱՅՈՄԱՐԴ նշանակում է ԱՌԱՋԻՆ ՄԱՐԴ:
Չիներեն ՀԱՅ նշանակում է ԾՈՎ
Վիետնամերեն ՀԱՅ նշանակում է ՋՈՒՐ
Յակուտիայում ՀԱՅ նշանակում է ՍՏԵՂԾԵԼ-ԱՐԱՐԵԼ, իսկ ՀԱՅԻ նշանակում է վերին աշխարհի մարդիկ ու յակուտիացիների հայրեր:
Անգլերեն Հայ (hight) նշանակում է ԲԱՐՁՐ
Հին հնդկերենում ՀԱՅ տառը նույն Է տառն է, որը մենք համարում են արարչական տառ, արարչական ԷՈՒԹՅՈՒՆ.
Ասիական աղբյուրներում որպես ջուր կամ ծով անվանվող ՀԱՅ բառը լույս է սփռում Հայկական Աստված ՀԱՅԱ-յի այն պատկերաքանդակի վրա, որտեղ ՀԱՅերի Աստվածուհի ՀԱՅԱ-յի երկու կողմերից սկիզբ են առնում Տիգրիս ու Եփրատ գետերը, որտեղ Աստվածը պատկերված է որպես աշխարհի սկիզբ առնող գետերի ԱՐԱՐԻՉ:
Հարավային Ամերիկայում՝ Տիտիկակա լճի ափին, կառուցված է հազարամյակների պատմություն ունեցող կառույց, որը կոչվում է Աստվածների դուռ՝ Պուերտե ՀԱՅո Մարկո:
Իսպանիայում Բասկերի արարիչը կոչվում է ՀԱՅ-տոր:
Այս ցանկն անչափ երկար է, սակայն աշխարհում և ոչ մի ազգ և ոչ մի պետություն չի ունեցել համարձակությունն իրեն ՀԱՅ անվանելու, քանի որ նրանք բոլորն են իմացել, որ աշխարհում կա մի վայր, որը կոչվում է ՀԱՅԿԱԿԱՆ բարձրավանդակ ու կա մի ազգ, ով իրեն կոչել է ՀԱՅ, իսկ իր երկիրը՝ ՀԱՅԱՍՏԱՆ երկիր, որտեղ ապրում են հայեր: ՀԱՅկ Նահապետը, ում մենք համարում ենք ՀԱՅերի նախահայր, իրեն որպես անուն ընտրել է իր ազգության անվանումը:
Իսկ այն, թե իբր ՀԱՅկ նահապետը Նոյի սերունդն է, միֆ է, գոյություն չունեցող պատմություն, քանի որ Նոյն ինքնին Աստվածաշնչյան կերպար է, իսկ ՀԱՅ-ը շատ ու շատ ավելի հին տերմին է, շատ ավելի հին ԱԶԳՈՒԹՅՈՒՆ, քան նրանք, ովքեր գրել են Աստվածաշունչը: ՀԱՅկը, սիրելի ՀԱՅեր, սերում է ՀԱՅերի Աստվածների ՀԱՅրից՝ ԱՐամազդից: Իսկ Ար նշանակում է Արև, սկիզբ, լույս, հավերժություն և այլն:
Ուզեք թե ոչ, մենք՝ ՀԱՅերս, մեր ՀԱՅր արարչի սերունդն ենք, ով կոչվել է ԱՐամազդ: Մենք պարտավոր ենք ընդունել դա, միևնույն ժամանակ չժխտելով, որ մենք առաջինն ենք քրիստոնյաներից, մենք կարող ենք չժխտել Քրիստոսին, իբրև Աստծո որդի:
Նայիր ինքդ քեզ, ու փորձիր հասկանալ՝ ինչու ես դու ՀԱՅ: Ու ՀԱՅ լինելով՝ ինչու էս դու այսքան խեղճ, այսքան փոքր, այսքան տկար: Պատճառը քո՝ ՀԱՅ լինելու իմաստը չհասկանալն է, այն գիտակցության պակասը, թե ինչու ես դու աշխարհ եկել, և ինչ առաքելություն ունես որպես ՀԱՅ:
Աստվածայինը քո ազգությունն է, քո ինքնությունը…Դրա համար ես դու կոչվում ՀԱՅ, ՀԱՅերի երկրից, որը ՀԱՅաստան է կոչվում: Հասկացիր դա, և ծովից-ծով Հայաստանդ անչափ փոքր կթվա աչքիդ և դու կհասկանաս, որ քո առաքելությունը տիեզերական է, որը դու ամեն օր վաճառում ես:
Շարունակելի…
Գագո Ասատրյանի ֆեյսբուքյան էջից:
Ես ՀԱՅ եմ, ապրում եմ ՀԱՅաստանում՝ ՀԱՅերի երկրում: Ես ինձ հարց եմ տալիս՝ ինչու եմ ես ինձ ՀԱՅ կոչում, իսկ երկիրս՝…
Опубликовано Գագո Ասատրյան Среда, 16 сентября 2020 г.