Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից.
«1996-ին Մոսկվայում նշանակվեցի «Ինտելեքտ» բանկի գլխավոր դիլեր: Ստանում էի ամիսը 1500 դոլար աշխատավարձ, բայց վաճառում էի օրը 12 միլիոն դոլար cash:
Մեկ շաբաթ անց հայտնվեցին ընկեր բրոկերներ առաջարկով` մի 2 կոպեկ ավելի էժան վաճառել նրանց քեշը ու ստանալ օտկատ: Հաշվեցի` մոտ 24 000 դոլար շաբաթական: Հրաժարվեցի: Հիմա՞ր եմ: Ոչ: Որովհետև այդ վարկյանից ես կդառնայի նրանց ստրուկը:
Հետագայում չծախված դիլերի րեպուտացիան բացեց իմ առաջ շատ կարևոր դռներ` մարդիկ վստահում էին իմ տված խոսքին և հարգում ինձ` «դուռս քացով» չէին բացում:
Ինչու՞ պատմեցի այս պատմությունը` 5 միլիարդը մեծ գումար է ստրուկ դառնալու համար»:
1996-ին Մոսկվայում նշանակվեցի «Ինտելեքտ» բանկի գլխավոր դիլեր: Ստանում էի ամիսը 1`500 դոլար աշխատավարձ, բայց վաճառում էի…
Опубликовано Mher Mkrtchyan Четверг, 7 января 2021 г.