Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովն է արդեն անդրադառնում մեծ թուրանի հետևորդ նիկոլ փաշինյանի ստահոդ հոդվածին։ Փաստացի Ռուսաստանն է արդեն հերքում դավաճանին, որպեսզի մանիպուլյատիվ ստերով նորից չապակայունացնի իրավիճակը Հայաստանում։ Միջազգայնորեն էլ է հայտնի արդեն, որ Հայաստանն ունի այնպիսի առաջին դեմք, ով բոլոր միջոցները շարունակում է գործադրել, դարձյալ ապակայունացնելու իրավիճակը։ Ճիշտ նույն ձեռագրով, այնպես ինչպես բանակցային գործընթացը տապալելով անխափան ուղի հարթեց թուրք-ադրբեջանական տանդեմի համար, որից էլ սկսվեց պատերազմ։ Եվ շարունակում է հրահրել, այս անգամ Ռուսաստանին։ Ի՞նչ նպատակով. գուցե ռուս խաղաղապահներին թուրքերով փոխարինելու՞։
Նորից պատերազմ է լինելու գարնանը, եթե մեր ժողովուրդը համազգային թմբիրից չարթնանա։
Հ.Գ. 88-ին համազգային զարթոնք էր իրապես, ու մենք հաղթեցինք, վերջին մի քանի հարյուրամյակի մեր պատմության ամենափառապանծ էջը գրելով։ Իսկ 2020-ին համազգային թմբիր էր և է, դավաճանը ծախեց մեր սրբագույն հաղթանակը՝ ամբողջ ազգին թիկունքից խփելով:
Ու ժողովուրդը, այսքանից հետո էլ, հարյուր հազարներով դուրս չեկավ արժանապատվության պայքարի՝ ընդդեմ դավաճանի ու դուրս չշպրտեց թրքամետին իշխանությունից։ Համազգային թմբիր է և անտարբերություն, որը կոտրել է պետք»։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովն է արդեն անդրադառնում մեծ թուրանի հետևորդ նիկոլ փաշինյանի ստահոդ հոդվածին։…
Опубликовано Գևորգ Գևորգյան – Gevorg Gevorgyan Среда, 13 января 2021 г.