Աղասի Միքայելյանի ֆեյսբուքյան էջից.
«Վերջերս մի քանի տեղից տարբեր աշխատանքների առաջարկներ եմ ստացել։ Հետաքրքիրն էն ա, որ բոլոր առաջարկողները գիտեն, որ ֆիզիկայի ուսուցիչ եմ։ Ու կարմիր թելի պես գնում ա հետևյալ միտքը
«Դե լավ, դպրոցում էդ ի՞նչ են վճարում որ»։
Հարցը ճիշտ ա։ Բայց. մարդիկ ուղղակի չեն պատկերացնում, որ էսօր ուսուցիչը օդ ու ջրի պես ա պետք։ Չեն պատկերացնում, որ էսօր դպրոցներ կան, որտեղ մաթեմատիկայի ուսուցիչ չկա, ֆիզիկայի ուսուցիչ չկա։ Սա աղետ ա։
Մի անգամ ասել եմ, էլի եմ ասում.
Եթե օրերից մի օր, Աստված չանի, դարձա Կրթության նախարար, ՀՀ բոլոր ԲՈւՀ երի բոլոր ֆակուլտետներում ընդունելության քննություն ա լինելու մաթեմատիկան։ Ֆիզիկան դե էլ չասեմ:
Բայց ես կրթության նախարար չեմ դառնա, որովհետև դպրոցին էսօր ուսուցիչ ա պետք։
Հետգրություն. Եթե ընկերներիս մեջ մաթեմատիկայի նորմալ մասնագետներ ճանաչողներ կան, ովքեր կցանկանան դպրոցում աշխատել, գրեք ինձ»։
Վերջերս մի քանի տեղից տարբեր աշխատանքների առաջարկներ եմ ստացել։ Հետաքրքիրն էն ա, որ բոլոր առաջարկողները գիտեն, որ …
Опубликовано Աղասի Միքայելյան Среда, 13 января 2021 г.