Մարինե Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չեք հավատա, բայց Amnesty International–ը հայտարարել է, որ պատերազմական իրավիճակներում արգելված զինատեսակների գործածման հարցում մեղավոր են թե Հայաստանը և թե Ադրբեջանը։ Ոչ մի խոսք ֆոսֆորային զենքի մասին, անդրադարձել են միայն կասետայինների գործածմանը, որն ըստ Ամնեստիի հաշվետվության Ադրբեջանը գործածել է տաս անգամ, Հայաստանը՝ ութ։
Ու Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր վստահում են միջազգային հանրություն կոչվածին։ Դա արհեստածին, մեծ քաղաքականության կողմից ֆինանսավորվող, մեծ փողերով ստեղծված փուչիկ է։ Փողին մուննաթ, կուզեն էսօր էսպես կգրեն, վաղը՝ լրիվ հակառակ»։