Նիկոլիզմը տոտալիտար աղանդ է։ Որովհետև միայն տոտալիտար աղանդներում է հնարավոր, որ մի ստվար զանգված նույն բանը միաբերան ասի, նույնիսկ եթե երեկ դրա լրիվ հակառակն էր ասում։
Ամենաթարմ օրինակը. մեկ մարդու պես «երգում» են, որ եթե գերիների հարցը չլուծվի, ապա Մոսկվայում ոչ մի բան չի ստորագրի, հաջորդ օրը գերիների հարցով Ալիևը Նիկոլին ուղարկում է գրողի ծոցը, և չմոն, միևնույն է, սուսուփուս ստորագրում է, ինչ դեմ են տալիս։
Եւ ի՞նչ։ Եւ ոչ մի բան, «Նիկոլս գնում ա՝ գերիների հարցը լուծի» ասողները մեկ մարդու պես սկսում են երգել «Im hzor varcapet» մուղամը։
Իսկ մի քանի առավել ցինիկ անբարոյականներ նույնիսկ գրում են. «Տեսե՛ք՝ ինչքան տխրություն կա Նիկոլի աչքերում»։
Այսպիսի երևույթները հնարավոր են միայն տոտալիտար աղանդներում։ Եւ արդեն ակնհայտ է, որ Նիկոլի վկաներին անհնարին է տրամաբանելով, անվիճելի փաստեր ներկայացնելով որևէ բան բացատրել։ Իրենց իրականությունը, փաստերը, տրամաբանությունն ուղղակի չեն հետաքրքրում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/3863084307063071