Renderforest ընկերությունը ուրախությամբ հայտնում է իր նոր գործիքի՝ գրաֆիկ վիզուալներ պատրաստելու համար նախատեսված հարթակի թողարկման մասին, ինչը սկիզբ է դնում ընկերության գործունեությանը նաև գրաֆիկ դիզայնի ոլորտում։ Թողարկվող հարթակը գործիք կհանդիսանա ընկերության 10 միլիոն օգտատերերի համար, ովքեր Renderforest-ի միջոցով արդեն կարողանում են ստեղծել հոլովակներ, լոգոներ, կայքեր և մոքափներ` օգտվելով իրենց դասի մեջ լավագույնը հանդիսացող շաբլոններից։ Պրոդուկտները օգտատերերին տրամադրում են բոլորը մեկում հարթակ՝ իրենց նախագծերի բրենդավորման համար անհրաժեշտ տարատեսակ վիզուալներ ստեղծելու համար։ Հարթակի գործարկումն համընկնում է ընկերության 5-ամյակի, ինչպես նաև կայքի գործիքների միջոցով 30 միլիոներորդ նախագծի ստեղծման հետ։
Գրաֆիկ դիզայնի այս նորաստեղծ գործիքի օգնությամբ օգտատերերը կկարողանան րոպեների ընթացքում բարձրորակ վիզուալներ ստանալ։ Դիզայն ստեղծելու համար հարթակից օգտվողները պետք է ընտրեն շաբլոնը, ձևափոխեն այն, և ներբեռնեն վիզուալը իրենց նախընտրած ձևաչափով։ Հարթակը տրամադրում է բոլոր անհրաժեշտ գործիքները հեշտությամբ դիզայններ ստեղծելու, դրանց տեսքն ու չափը փոփոխելու, ինչպես նաև ստեղծված նախագծերի գրադարանը համակարգելու համար։ Լուսանկարների գրադարանը, ֆոնտերի ընտրությունը, հարյուրավոր դիզայն շաբլոններն ու այլ գործիքները հնարավորություն են տալիս օգտագործողներին ստեղծել իրենց կարիքներին համապատասխանող պրեզենտացիաներ, թռուցիկներ, բիզնես քարտեր, բրոշյուրներ, տոմսեր, հրավիրատոմսեր, սոցիալական ցանցերի համար նախատեսված գրաֆիկաներ և տարատեսակ այլ վիզուալներ։
Հարթակի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն հնարավորինս պարզեցնում է խոշոր սոցիալական ցանցերի համար հարմար չափսերի նկարներ ստեղծելը։ Օգտատերերը կարող են ընդամենը մի քանի հպումով փոփոխել իրենց ստեղծած վիզուալի չափը՝ համապատասխանեցնելով այն Facebook-ին, Instagram-ին կամ YouTube-ին։
Renderforest-ի նոր պրոդուկտի մեկ այլ առանձնահատկություններից է «Փորձել այլ դիզայն» ֆունկցիոնալությունը։ Այն նախատեսված է օգտատերերի ժամանակը Է’լ ավելի խնայելու համար, և թույլ կտա նրանց պահպանել ստեղծվող վիզուալների ոճային հետևողականությունը։
Ընկերության հիմնադիր Նարեկ Սաֆարյանը վստահ է, որ գործիքը օգտակար կլինի տարատեսակ ոլորտներում աշխատող անհատների համար, քանի որ այն հնարավորինս պարզեցնում է ստեղծագործական գործընթացը։
«Renderforest-ի տեսլականը միշտ եղել է բրենդավորումը հասանելի դարձնել բիզնեսների համար և օգնել նրանց խնայել ժամանակն ու ռեսուրսները։ Մեր նպատակն է, որ բրենդի ստեղծումն ու զարգացումը պարզ և դյուրահաս լինեն գրեթե բոլորի համար» – նշում է պրն. Սաֆարյանը։
Renderforest գրաֆիկ դիզայն գործիքը անվճար հավելում է արդեն իսկ գործող բաժանորդագրման բոլոր փաթեթներին, սակայն պրեմիում որակի վիզուալներ ներբեռնելու հնարավորություն ունեն միայն Lite, Amateur, Pro և Agency փաթեթների բաժանորդները։ Բաժանորդագրության գինը սկսում է ամսական ֏3900, ինչը գործիքը հասանելի է դարձնում ինչպես փոքր ստարտափների, այնպես և մեծ ընկերությունների համար։ Հավելյալ տեղեկություն կայքի գործիքների, ինչպես նաև գնացուցակի մասին կարող եք գտնել renderforest.com/graphics կայքում։
***
Renderforest-ի մասին
Renderforest-ը բոլորը մեկում բրենդավորման հարթակ է, որը օգտատերերին տրամադրում է օնլայն գործիքներ՝ րոպեների ընթացքում բարձրորակ անիմացիոն հոլովակներ, լոգոներ, մոքափներ, գրաֆիկ վիզուալներ և կայքեր ստեղծելու համար։ Օգտատերերը կարող են սկսել բրենդավորումը լոգո ստեղծելով, բարձրակարգ մոքափների միջոցով ստանալ ֆոտոռեալիստիկ դիզայններ, պատրաստել գովազդային հոլովակներ և անիմացիաներ, ստեղծել տարատեսակ գովազդային վիզուալներ, որից հետո կայքերի ստեղծման գործիքների օգնությամբ կարող եք նախագծել բազմաֆունկցիոնալ և պրոֆեսիոնալ վեբ կայք։