Արցախում պետական կառավարման համակարգը օր օրի քայքայվում է և ի վիճակի չէ պահպանել երկրի ամբողջականությունը, անվտանգությունը. անհրաժեշտ է կարճ ժամանակում փոփոխության ենթարկել գործող համակարգը. Ղարամյան
Advertisement 1000 x 90

Արցախում պետական կառավարման համակարգը օր օրի քայքայվում է և ի վիճակի չէ պահպանել երկրի ամբողջականությունը, անվտանգությունը. անհրաժեշտ է կարճ ժամանակում փոփոխության ենթարկել գործող համակարգը. Ղարամյան

Արցախում պետական և տեղական կառավարման համակարգը նմանվում է սատկած, նեխած և փտած կենդանու լեշի, որն օր օրի քայքայվում է և ի վիճակի չէ կատարել այն խնդիրները, որոնք անհրաժեշտ են այս ծանրագույն ճգնաժամային պայմաններում, այն է՝ պահպանել երկրի ամբողջականությունը, ապահովել անվտանգությունը և գործուն քայլերով ժողովրդին հուսադրելով տանել զարգացման ճանապարհով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը:

«Անհրաժեշտ է կարճ ժամանակահատվածում փոփոխության ենթարկել գործող համակարգը, ինչու ոչ՝ ընտրել այնպիսի ոչ դասական համակարգ, ինչպիսին Պաշտպանության և Անվտանգության Ազգային Խորհուրդն (ՊԱԱԽ) է, առավել ևս, որ նման համակարգով կառավարման փորձ Արցախում ունեցել ենք (ՊՊԿ), այնուհետև համախմբել համահայկական ամբողջ կարող ուժերին, անհատներին և 24 ժամյա ռեժիմով աշխատել Արցախի պետականության փրկության, ճանաչման և բարգավաճման ուղղությամբ»,- գրել է Ղարամյանը: