ՄՈՌԱՑԵ՞Լ Է ԱՐԴՅՈՔ ՄՈՍԿՎԱՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ
Որքան էլ որ փորձեն հակառակը ցույց տալ, չի ստացվում. անձնական հակառուսականությունը նախկինում շահադիտորեն ցուցադրելու նկատառում ունեցած ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակ»-ի 2015 թ-ի փետրվարի 6-ի «Օրվա լրահոսից» սյունում զետեղել է «Վստահ են, հուսով են. ողջ» քարոզչական տեղեկատվությունը, որում մասնավորապես գրված է.
«Վստահ ենք, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծումը նոր խթան կհանդիսանա մեր երկրների տնտեսությունների զարգացման, մրցունակության բարձրացման համար»,- այսպես է խոսել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում ՌԴ վարչապետի հետ հանդիպման ժամանակ: ՀՀ-ում խորանում է տնտեսական ճգնաժամը, ինչի հիմնական պատճառը ռուսական ճգնաժամն է եւ չափազանց մեծ ինտեգրվածությունը ռուսական տնտեսությանը: ԵՏՄ-ի ստեղծման պատճառով է, որ Հայաստանը, փաստորեն, կտրվեց ամբողջ աշխարհից եւ դարձավ Ռուսաստանի խորտակվող տնտեսության մի մասը: «Երկուստեք ընդգծել են, որ ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին միանալը լայն հնարավորություն կստեղծի առեւտրաշրջանառության աճի խթանման, նոր ներդրումների ներգրավման եւ նոր շուկաների ձեռքբերման համար»,- նշված է ՀՀ վարչապետի մոսկովյան հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ: Անցած մի քանի ամիսների ընթացքում, օրինակ, ՀՀ-ից ՌԴ ապրանքների արտահանումը կտրուկ նվազել է: Միայն 2014 թվականի երկրորդ կիսամյակում նվազումը 9 տոկոս է: Ինչ վերաբերում է օտարերկրյա ներդրումներին, դրանց մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա: Բայց ՀՀ վարչապետը լավատես է. «Հուսով ենք, որ մոտ ապագայում էապես կփոխվեն տնտեսական ցուցանիշները, կավելանան առեւտրաշրջանառության եւ ներդրումների ծավալները, ինչն էլ իր հերթին կնպաստի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը»։ Ռուսական կողմի հետ ձեռք բերված նշանակալից պայմանավորվածություններից իրագործվել է միայն Հայկական ատոմակայանի հիմնանորոգման համար 300 միլիոն դոլար ռուսական վարկի տրամադրումը: Այդ գումարի մեծագույն մասը ծախսվելու է ռուսական սարքավորումներ գնելու վրա»:
Հմմմ, ակներև է, որ ընդդիմադիր պատգամավոր-խմբագիր Փաշինյանը թունդ հակառուսական էր, ԵԱՏՄ-ն էլ չարիք էր համարում։ Նույնքան ակնհայտ է, որ վարչապետ Փաշինյանը ՌԴ կատարած պաշտոնական, անպաշտոն ու անկոչ այցերը, Պոտինի ձեռքը սեղմելու, նրա հետ թռուցիկ զրուցելու, նրա տեսադաշտում հայտնվելու բոլոր դեպքերը հաշվել, տեսագրել ու արձանագրել է, հիմա էլ դրանք գովազդում ու շահարկում է` իմիջի գոնե տեսիլք առաջացնելու նկրտումով։ ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում քաոս սադրելու դիմաց իշխանությունը պահելու ռեսուրս ստանալու նրա պլանը կարելի է ասել վերջնականապես տապալված է։ Դեժավյու ապրող վարչապետը դեռ շատ բան չի գիտակցել, բայց բնազդով զգում է, որ իր կործանած տնտեսությունը ԵԱՏՄ-ի օգնությամբ է հնարավոր հանել ճգնաժամից, ինտեգրել աշխարհին ու ներդրումներ ստանալ, արդյունաբերությունն ու առևտուրը վերականգնել, ունենալ արտահանման շուկա ու նոր աշխատատեղեր ստեղծել։ Բայց ռուսները հիշում են նրա անցյալը, տեսնում են նրա ներկան ու այնքան են դժվարանում վստահել, որ արդեն աննախադեպ ուզում են բարձրացնել գազի գինը, նաև այսպես շարունակվելու դեպքում բացառիկ որոշմամբ կարող են չեղարկել անգամ ատոմակայանի պլանային վերանորոգման աշխատանքները։
ՄՈՌԱՑԵ՞Լ Է ԱՐԴՅՈՔ ՄՈՍԿՎԱՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ
Որքան էլ որ փորձեն հակառակը ցույց տալ, չի ստացվում….
Опубликовано Դեժավյու Понедельник, 20 апреля 2020 г.