«Տիգրան Ավինյանի նման դավաճան վիժվածքը զանգահարում է ոստիկանապետին և Աջափնյակի թաղապետին, սպառնալով խանութի ապամոնտաժվելու դեպքում, նրանք կհեռացվեն աշխատանքից». Արսեն Նիկողոսյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Տիգրան Ավինյանի նման դավաճան վիժվածքը զանգահարում է ոստիկանապետին և Աջափնյակի թաղապետին, սպառնալով խանութի ապամոնտաժվելու դեպքում, նրանք կհեռացվեն աշխատանքից». Արսեն Նիկողոսյան

Արսեն Նիկողոսյանի ֆեյսբուքյան էջից.

«Սիրելի հայրենակիցներ, ներկայացնում եմ այս իշխանության ևս մեկ անօրինականությունն, հանրահայտ նախկինում չիր վաճառող, բայց այժմ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` իր հարազատներին և ծանոթներին հովանավոր կանգնելով կառուցում են անօրինական շինություններ: Այս նկարի խանութը գտնվում է Աջափնյակ համայքում, Շիրազի փոզոց 26 շենքի դիմաց: Այս խանութը վերոնշված հասցեում գտնվում է բնակիչների բողոքի ներքո և մի քանի օր առաջ ամբողջ Աջափնյակի թաղապետարանը` թաղապետի և երկու փոխթաղապետի, Աջափնյակի Մաշտոցի ոստիկանության բաժանմունքի ոստիկանապետի ու մի շարք ոստիկանների ներկայությամբ պետք է ապամոնտաժվեր այդ ապօրինի շինությունը, բայց քանի որ 2018 թվականի ընտրություններում լավ «վիզ» դրած և Տիգրան Ավինյանի համար վիզ դրած մարդիկ պահանջում են իրենց փայը ու Տիգրան Ավինյանի հովանու ներքո կառուցում անօրինական շինություններ: Իմիջիայլոց ասեմ, որ սա առաջին դեպքը չի և Աջափնյակ համայքում կան լիքը ապօրինի շինություններ, որոնք կառուցվել են Տիգրան Ավինյանի գլխավորությամբ:

Հ.Գ. Ով ինչ ունի և կարողանում է կառուցի, թող հալալ լինի: Մենք ոչ մեկի ունեցվածքի վրա աչք չենք դնում, ուղղակի զայրացա, երբ իմացա, որ Տիգրան Ավինյանի նման դավաճան վիժվածքը զանգահարում ա ոստիկանապետին և թաղապետին, սպառնալով այդ շինությունը ապամոնտաժվելու դեպքում նրանք կհեռացվեն աշխատանքից»

Սիրելի հայրենակիցներ, ներկայացնում եմ այս իշխանության ևս մեկ անօրինականությունն, հանրահայտ նախկինում չիր վաճառող, բայց…

Опубликовано Արսեն Նիկողոսյան Среда, 27 января 2021 г.



Նման նյութեր