Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից.
«Ինչպես ասել էի հունվարի սկզբին Անժելա Թովմասյանի մոտ իմ հարցազրույցում ընդդիմությանը պետք է ուժեղ առաջնորդ:
Չթերագնահատելով գործող ընդդիմադիր միանական ձևաչափի առաջնորդներին պետք է փաստենք,որ մարդիկ դեռ սպասում են ուժեղ առաջնորդի:Մարդիկ դա են ուզում ու ես էլ ,դուք էլ պատկերացնում ենք,որ դա է օրվա հրամայականը:Ուժեղ առաջնորդին ի դեպ ծնում են իրադարձությունները,ինչպես ներկայում,այնպես էլ նախկինում:
Փողոցը կարող է ակտիվանալ,բայց կրիտիկական ակտիվություն կսկսվի այդ ուժեղ առաջնորդի ի հայտ գալուց:
Նիկոլը գնացածի հաշիվ է,փոխարինողի հարցը պետք է լուծել քանի դեռ նա չի ցրել խորհրդարանը:Երբ 7-րդ գումարումը այլևս կլինի պատմություն իսկ այդ օրը մոտ է,պետք է գոնե այդ ժամանակ ուժեղ առանորդի շուրջ ստեղծել լայն,շատ լայն համաձայնության կոալիցիա,քանի դեռ կա հնարավորություն:
Այդ ժամանակ կարծում եմ կփոխվի ոչ միայն փողոցի «եղանակը»»:
Ի՞նչու չի ստացվում փողոցում «եղանակ» փոխել
Ինչպես ասել էի հունվարի սկզբին Անժելա Թովմասյանի մոտ իմ հարցազրույցում…
Опубликовано Վահան Բաբայան Четверг, 28 января 2021 г.