«Ի՞նչ է կարդում Նիկոլը և որտեղից է գալիս նրա մոլագարությունը (կոլաժ)». Գագիկ Համբարյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ի՞նչ է կարդում Նիկոլը և որտեղից է գալիս նրա մոլագարությունը (կոլաժ)». Գագիկ Համբարյան

Ի՞նչ է կարդում Նիկոլը և որտեղից է գալիս նրա մոլագարությունը (կոլաժ)

Վերջերս համացանցում բավական ակտիվ քննարկվում էր Հայաստանի վարչապետի աթոռից կառչածի հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գրքում տեղ գտած 18+ մտքերը և արտահայտությունները, որոնք խիստ քննադատության ենթարկվեցին… Զարմանալի է, որ շատերը հիմա են ուշադրություն դարձնում դավաճան Նիկոլի բառամթերքին…

Այդ ամենը պատահական չէ…

Արցախյան վերջին պատերազմից հետո Նիկոլի վարքագծից նաև այնպիսի տպավորություն եմ ստացել, որ նա մոլագար է, ով սիրում է այցելել իր պատճառով զոհվածների շիրիմներին, վատաբանել և անվանարկել այն ամենը, ինչ նա ատում է և տապալել է… Օրինակ՝ Նիկոլը մշտապես այցելում է վերջին արցախյան պատերազմում զոհվածների շիրիմներին՝ շատ լավ գիտենալով, որ այդ տղաների 90 տոկոսի մահվան մեղավորն ինքն է, քանի որ չի ընդունել զինադադարի միջնորդությունները և չի կանգնեցրել պատերազմը… Ամեն գնով փորձում է վատաբանել Շուշի քաղաքը, որը նա է նվիրել թուրքերին և այլն…

Հետաքրքիր փաստ. 2015 թ-ի մայիսի 30-ին Հ2 հեռուսաընկերությունով հեռարձակվող «Չէին սպասում» հաղորդումը հյուրընկալել էր ազգադավ Նիկոլին… 31.40 րոպեին տեսախցիկը Նիկոլի ննջարանի սեղանիկի վրա մի գիրք է ֆիքսել՝ Հենրի Միլլերի «Խեցգետնի արևադարձը», որը 20-րդ դարի արգելված գրքերից է…

Գրքի գլխավոր հերոսը հենց հեղինակն է… Առանց կաշկանդվելու ու ամոթի զգացումի` Միլլերը նկարագրում է ընկերների ու գրչակիցների հետ իր սեքսուալ հարաբերությունները: Երբ գիրքը հրատարակվեց, Փենսիլվանիայի վերաքննիչ դատարանի դատավոր Մայքլ Մուսմանոն հայտարարեց. «Սա գիրք չէ: Սա անդունդ է: Բուլվարային առու է: Փտելու նախապայման է: Լորձային մեկտեղում այն ամենի, ինչ կա մարդկային անբարոյականության նեխած մնացորդներում»: Միլլերը պոռնոգրաֆիա գրելու մեղադրանքով հայտնվեց արգելված հեղինակների ցանկում: Հետագայում նրա բախտակից, նույնպես արգելված գրող Ջորջ Օրուելը «Խեցգետնի արևադարձը» անվանեց 30-ականների ամենակարևոր ստեղծագործությունը…

Գրքում բավականին մանրամասն նկարագրված այլանդակ, այլասերված սեռական հարաբերություններին չեմ էլ անդրադառնա…

Ինձ «Խեցգետնի արևադարձը» գրքից հետաքրքրեց հետևյալ մեջբերումը՝ «Միայն մարդասպաններն են կարծես որոշակի բավարարություն ստանում կյանքից»…

Հիմա հասկանու՞մ եք, թե Օրուելի «Անասնաֆերմա»-ից և «1984»-ից հետո մենք ինչպես սահուն հայտնվեցինք Միլլերի «Խեցգետնի արևադարձը»-ում…

Տեսնես Նիկոլն այսքան «սպանություններ» գործելուց հետո բավարարություն ստացել է, թե՞ շարունակելու է մոլագարին բնորոշ իր գործելաոճը…

Գագիկ Համբարյանի էջից:

Ի՞նչ է կարդում Նիկոլը և որտեղից է գալիս նրա մոլագարությունը (կոլաժ)

Վերջերս համացանցում բավական ակտիվ քննարկվում էր…

Опубликовано Gagik Hambaryan Пятница, 29 января 2021 г.



Նման նյութեր