Մարինե Մանուչարյանի ֆեյսբուքյան էջից.
«- ՀՀ բանակի վերակազմավորում մինչև 10-15000 միգուցե 20000ոց 6րդ սերնդի պատերազմ վարելու հմտություններով օժտված բանակի
-ՀՀ Սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի հստակեցում բոլոր հարևանների հետ
-Արցախի սահմանների վերականգնում ու կարգավիճակի հարցի հստակեցում
– Ազգաբնակչության ռազմական պատրաստվածության բարձր մակարդակի ապահովում
– Տնտեսական աճի աշխատող մոդելի ներմուծում, գիտական զարգացման ուղի
– Նիկոլիզմի վերացում հասարակությունից, իրար խաբելու, քցելու, թռնելու մշակույթի արմատախիլ անելու քաղաքականության իրացում (Նիկոլի հեռացումով էս խնդրի մի մեծ կտոր լուծված կլինի);
– Չտես ու անտրամաբանական սպառողականության մշակույթի փախարինում տրամաբանական, չափավոր սպառողական մշակույթով։
– Կաշառակերության, քծնանքի մշակույթի փոխարինում պրոֆեսիոնալիզմով ու հարգալից շփման կուլտուրայով․․․․
Եթե համաձայն եք ерехек, կարող եք ավելացնել ձեր տարբերակը։ Հերթականությունը պայմանական է։
#Ազգ_բանակ #ԱպագայիՀայաստան
#մտավարժանք»
– ՀՀ բանակի վերակազմավորում մինչև 10-15000 միգուցե 20000ոց 6րդ սերնդի պատերազմ վարելու հմտություններով օժտված բանակի…
Опубликовано Marine Manucharyan Пятница, 29 января 2021 г.