«Նիկոլ Փաշինյանը՝ Թուրքիայի ազգային հերոս». Անդրանիկ Թևանյան
Advertisement 1000 x 90

«Նիկոլ Փաշինյանը՝ Թուրքիայի ազգային հերոս». Անդրանիկ Թևանյան

Մեր շուրջը և մեր հաշվին դրամատիկ, պատմական, ճակատագրական իրադարձություններ են տեղի ունենում։

Թուրքիան հնարավորություն է ստացել մտնել կովկասյան տարածք ու Ռուսաստանի հետ կիսել ազդեցության գոտիները․ Եկատերինա 1–ինը, 2–րդը, Դոլգոռուկովը, Սուվորովը գերեզմաններում շուռումուռ են գալիս։

Թուրքիայի առաջ Կովկասի դռները բացեց Նիկոլ Փաշինյանը՝ սադրելով պատերազմ ու կապիտուլյացիայի տանելով մեր երկիրը։

Թուրքիան Սյունիքի միջոցով հնարավորություն է ստանալու կապվել թուրքական աշխարհի հետ։ Դա նշանակում է, որ Հյուսիսային Կովկասն ու միջինասիական պետությունները դառնալու են պանթուրքիզմի գոտիներ։ Համենայնդեպս թուրքական ծրագրերն այդպիսին են։

Իրանն այն աստիճանի է անհանգստացած այս հեռանկարից, որ բաց տեքստով է ասում, որ Հայաստանի տարածքային ամբողջականության փլուզումն իրենց համար կարմիր գիծ է։ Այդ խոսքերն ուղղված են Թուրքիայի դեմ։

Ռուսաստանը ստիպված է հաշվի նստել ստեղծված իրավիճակի հետ, քանզի պարտված Հայաստանը լիարժեք դաշնակից չէ, նիկոլական Հայաստանը՝ առավելևս։

ՌԴ–ն այժմ ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի անվտանգության երաշխավորն է, ինչը մեզ կովկասյան զարգացումներում դարձնում է օբյեկտ, այլ ոչ թե սուբյեկտ։

Թուրքիան պատմական հնարավորություն է ստացել կոշիկները Հայաստանի վրա մաքրելով մտնել ռուսական ազդեցության գոտի ու խնդիրներ ստեղծել Իրանի համար։

Մեր ժողովրդին խաբում են, թե բա հեսա կոմունիկացիաները կբացվեն ու տնտեսական կյանքը կլավանա (Թուրքիա՞ն պետք է մեր կյանքը լավացնի)։ Դա Նիկոլի հերթական ու մեծ բլեֆներից մեկն է։ Այդ կոմունիկացիայից օգտվելու են միայն թուրքերն ու ադրբեջանցիները։ Այսպիսի նվեր ստանալու համար չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանին Թուրքիայում հռչակեն ազգային հերոս (Ադրբեջանում էլ)։ Բա էլ ինչի՞ համար են հերոսի կոչման արժանացնում մարդկանց, եթե ոչ պետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից:

Նիկոլ Փաշինյանը՝ Թուրքիայի ազգային հերոս
——————————

Մեր շուրջը և մեր հաշվին դրամատիկ, պատմական, ճակատագրական…

Опубликовано Andranik Tevanyan Пятница, 29 января 2021 г.



Նման նյութեր