Ամերիկացի հայտնի ձեռնարկատեր Իլոն Մասքը ժամանակավորապես չի օգտվի Twitter սոցիալական ցանցից, որի մասին նա հայտնել Է այս սոցցանցի իր Էջում: «Ժամանակավորապես հեռանում եմ Twitter-ից»,-ասվում Է հաղորդագրության մեջ: ՈրեւԷ մանրամասնություն կամ պատճառ Մասքը չի նշել:
Իլոն Մասքը ժամանակավորապես հրաժարվել Է Twitter-ից
| Դիտվել է`
Սովորաբար Մասքի հաղորդագրությունները Twitter-ում գրավում են շուկաների մասնակիցների ուշադրությունը: Այսպես, անցած ուրբաթ օրը՝ հունվարի 29-ին, Մասքը Twitter-ում իր ուղեկցող գրառման մեջ հավելել Էր “bitcoin” հեշթեգը: Դրանից հետո կրիպտոարժույթների արժեքը կտրուկ բարձրացել Է՝ մեկ ժամում ավելացնելով 16 տոկոս: Twitter Inc. ամերիկյան ընկերությունը հիմնվել Է 2006 թվականին: Ընկերության հիմնական արտադրանքը սոցիալական ցանցն Է՝ հակիրճ հաղորդագրությունների փոխանակման համար: Կենտրոնակայանը գտնվում Է Սան-Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիայի նահանգ), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ