Sputnik Էստոնիայի նախկին լրագրողները սեփական անկախ կայքն են ստեղծել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Sputnik Էստոնիայի նախկին լրագրողները սեփական անկախ կայքն են ստեղծել. armeniasputnik.am

Էստոնիայում սկսել է գործել Sputnik Meedia նոր անկախ լրատվական կայքը, դրա լրագրողական կոլեկտիվի կորիզը կազմել են Sputnik Էստոնիայի խմբագրության նախկին աշխատակիցները, որը դադարեցրել էր աշխատանքը 2020 թ․-ի հունվարի 1-ին՝ երկրի իշխանությունների ճնշման ներքո, հայտնել է նոր ռեսուրսի ղեկավար, Sputnik Էստոնիայի նախկին գլխավոր խմբագիր Ելենա Չերիշևան:

«Մեկ տարի անցկացնելով առանց Sputnik-ում աշխատանքի, առանց այն գործի, որին 4 տարի էինք նվիրել, մենք որոշեցինք, որ վերադառնալու ժամանակն է։ Sputnik Meedia-ն հավատարիմ կմնա այն վեկտորին, որով աշխատում և զարգանում էր Sputnik Էստոնիան՝ կզբաղեցնի այլընտրանքային լրատվական կոնտենտ մատակարարողի տեղը։

Մենք կշարունակենք հանդես գալ Էստոնիայի և Ռուսաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների օգտին` ընդդեմ արևելյան հարևանի դեմոնիզացիայի։ Մենք մտադիր ենք ամուր պաշտպանել պատմական ճշմարտությունը, հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի համատեքստում։ Մենք պայքար ենք մղելու ֆեյքերի դեմ՝ հղում անելով փաստերին»,-նշել է նա Facebook-ի իր էջում։

Sputnik Meedia-ն «Ռոսսիա Սեգոդնյա» մեդիահոլդինգի մեջ չի մտնում և որևէ պայմանագրային հարաբերությամբ նրա հետ կապված չէ։ Դրա ֆինանսավորումն իրականացվում է անկախ աղբյուրներից։

Sputnik Էստոնիան փակվել է Եվրամիության կողմից անձամբ «Ռոսիա սեգոդնյայի» գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի դեմ սահմանված պատժամիջոցներն ամբողջ մեդիահոլդինգի վրա տարածելու սպառնալիքի պատճառով:

«Փառք Աստծու, բռնաճնշված լրագրողները արիություն ցուցաբերելով` ներդրող են գտել Էստոնիայում աշխատանքը շարունակելու համար։ Մենք հիանալի հասկանում ենք, որ պաշտոնական Տալլինը կարող է ամենաչնչին պատճառաբանությամբ Sputnik Meedia-ի թիմին մեղադրել մեզ հետ փոխգործակցության համար, ուստի բացառել ենք նոր կայքի հետ ցանկացած փոխհարաբերություն։ Միաժամանակ ուշադրությամբ և համակրանքով կհետևենք նոր ԶԼՄ-ի աշխատանքին»,-ասել է Կիսելյովը։

Բալթիական երկրների իշխանությունները բազմիցս արգելքներ են ստեղծել ռուսական ԶԼՄ-ների աշխատանքի համար։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է այդ պետությունների համակարգված գծի ակնհայտ նշանների մասին։ Բալթյան երկրներում ԶԼՄ-ների ճնշումների դեպքերը, նշում էին ՌԴ արտգործնախարարությունում, «ակնառու կերպով ցույց են տալիս, թե գործնականում ինչ արժեն Վիլնյուսի, Ռիգայի և Տալլինի՝ ժողովրդավարության ու խոսքի ազատության սկզբունքներին նվիրված լինելու մասին դեմագոգիկ հայտարարությունները»։

Էստոնիայի իշխանությունների կողմից ճնշման են ենթարկվել նաև Sputnik Էստոնիայի լրագրողները, որոնք ուղղակի սպառնալիքներ էին ստացել, որ եթե մինչև 2020 թ․-ի հունվարի 1-ը չդադարեցնեն աշխատանքային հարաբերությունները գլխադասային կազմակերպության հետ, իրենց դեմ քրեական գործեր կհարուցվեն:

armeniasputnik.am



Նման նյութեր