Արեն Ապիկյանի ֆեյսբուքյան էջից.
«Ամեն մարդ իրավունք ունի ճանապարհորդելու: Վարչապետի տիկինը բացառություն չի:
Միայն մի հարց ունեմ` մի ամսում մեկնել Մոսկվա, 3 օր ապրել հյուրանոցում որտեղ ամենահամեստ համարի 1 օրը սկսում է 300$-ից, $300*3=900: Տոմսը բիզնես դասով նրա և աղջկա համար գնալ-գալը մինիմում $1,500*2=3,000: Այսինքն միայն Մոսկվա մեկնելու համար ծախսվել է 4,000$, չհաշված տեղի կայֆերը:
Լոսի գներին երևի չանդրադառնամ, ծանր հոգեկան ապրումներ չառաջացնելու համար, բայց մինիմում $10,000 գնալ-գալ, ապրել ուտելը հաստատա, հաշվածա:
Վարչապետի աշխատավարձը 1,2 միլիոն դրամ է, այսինքն այսօրվա կուրսով մոտ 2,400$: Վարչապետի տիկինը ինչքան գիտեմ հիմա պաշտոնապես ոչ մի տեղ չի աշխատում (եթե սխալվում եմ ուղղեք):
Իսկ հիմա ամենակարևոր հարցը: 2,400$ աշխատավարձով ապրող ընտանիքը, ոնցա՞ 1 ամսում մինիմում 14,000$-ի միայն ճանապարհորդում:
Չէ, ես միամիտ չեմ, ուղղակի նույն հարցերն եմ տալիս, ինչը թավշյա անասուններն էին միշտ տալիս նախկին իշխանավորներին: Դե պատասխանեք, արա:
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, կոնկրետ քեզ եմ հարցնում:
P.S. Նորմալ լրագրողներ ունենայինք, ես սենց հարցեր չէի տա: Միայն կկարդայի պատասխանները»:
Ամեն մարդ իրավունք ունի ճանապարհորդելու: Վարչապետի տիկինը բացառություն չի:
Միայն մի հարց ունեմ` մի ամսում մեկնել…
Опубликовано Aren Apikyan Понедельник, 1 февраля 2021 г.