«Սա մտածելակերպ է, կենսակերպ է, որի դեմ պայքարել կարող ենք միայն մի կերպ՝ հեռացնել իշխանությունից». Հրանտ Սարկիսով
Advertisement 1000 x 90

«Սա մտածելակերպ է, կենսակերպ է, որի դեմ պայքարել կարող ենք միայն մի կերպ՝ հեռացնել իշխանությունից». Հրանտ Սարկիսով

Հրանտ Սարկիսովի ֆեյսբուքյան էջից.

«Պետության բարձրագույն պետական մարմնի անդամը, ով ունի ներկայացուցչական մանդատ, ներկայացնում է մի խումբ մարդկանց շահերը Պառլամենտում՝ թշնամու հետ պանելային քննարկման ժամանակ նման միտք է արտահայտել…

Սրա դեմ որեւէ բան անել չենք կարող։ Ինչո՞ւ չենք կարող, որովհետեւ սա մտածելակերպ է, սա կենսակերպ է, որի դեմ պայքարել կարող ենք միայն մի կերպ՝ հեռացնել իշխանությունից։

Ու ցավոք, սա է փաստացի իշխող թիմի գաղափարական գիծը։

Տիկին Բեղլոյանը նաեւ ասել է, որ (իմ հասկանալով) 1990 -ակններին մենք ենք, սպանել, հիմա իրենք, ապա պետք է գիծը քաշել ու շարունակել քայլել առաջ (սա եմ ես հասկացել, գուցե ճիշտ չեմ ընկալել):

Ու, տեսնես նման գաղափարական հենք ունեցող մարդիկ ո՞նց են ապրում, հանգիստ քնում…

Իսկ, դուք, որ ընտրել եք սույն կնոջը ու իր պես մտածողներին, ո՞նց եք նայում հայելու մեջ, տեսնես դուք գո՞հ եք ձեզնից, ձեր կատարած ընտրությունից…

P.S. Mea culpa ներկայացման մեջ հերոսներից մեկը շատ ճիշտ բնորոշում արեց հայերին.

«Դուք քիչ եք, բայց ձեզ էդ էլ ա շատ»։ Այո՛, մեզ սա էլ ա շատ, եթե նման մարդիկ են ընտրյալ մարմնում»։

Պետության բարձրագույն պետական մարմնի անդամը, ով ունի ներկայացուցչական մանդատ, ներկայացնում է մի խումբ մարդկանց շահերը…

Опубликовано Grant A. Sarkisow Вторник, 2 февраля 2021 г.



Նման նյութեր