«Վերջապես որոշեցին հոկտեմբերի 27-ին զոհված ու հոկտեմբերի 29-ին հուղարկավորված զինվորին 3 ամիս անց ընդգրկել պաշտոնական ցուցակներում». Արամ Գևորգյան
Advertisement 1000 x 90

«Վերջապես որոշեցին հոկտեմբերի 27-ին զոհված ու հոկտեմբերի 29-ին հուղարկավորված զինվորին 3 ամիս անց ընդգրկել պաշտոնական ցուցակներում». Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.

«Մարտիրոսյան Արտաշեսի մասին գրել էի հունվարի 24-ին: Նշել էի, որ Արտաշեսի անունը մինչ օրս չկա զոհվածների ցուցակում։ Այսօր ՊԲ-ն հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների հերթական ցուցակն է հրապարակել, որտեղ նաև Արտաշեսի անունը կա։ Չգիտեմ, ի՞մ հրապարակման արդյունքն էր, թե՞ «բարի կամքի դրսևորում», որ վերջապես որոշեցին հոկտեմբերի 27-ին զոհված ու հոկտեմբերի 29-ին հուղարկավորված զինվորին 3 ամիս անց ընդգրկել պաշտոնական ցուցակներում։ Ու սա եզակի դեպք չի։ Նմանատիպ հարյուրավոր դեպքեր կան, որոնց մասին մենք չգիտենք։

Այս օրերին զոհվածների հարազատները մի ցանկություն ունեն՝ տեսնել իրենց էրեխու մասին մի որևէ հրապարակում, մի որևէ հոդվածում կարդալ իրենց տղայի անունն ու ազգանունը։ Իսկ պետությունն անգամ չի բարեհաճում իրենից կախված ամենաչնչինն անել՝ զոհված զինվորի անուն, ազգանունն ընդգրկել պաշտոնական ցուցակներում։ Անգամ էդ մխիթարանքից են զրկում ծնողներին…

Հիշեցնեմ՝ Մարտիրոսյան Արտաշեսը զոհվեց հոկտեմբերի 27-ին՝ այդպես էլ չլքելով իրեն վստահված դիրքը։ Նա ընդամենը 3 ամսվա զինծառայող էր»։

Մարտիրոսյան Արտաշեսի մասին գրել էի հունվարի 24-ին: Նշել էի, որ Արտաշեսի անունը մինչ օրս չկա զոհվածների ցուցակում։ Այսօր…

Опубликовано Aram Gevorgyan Вторник, 2 февраля 2021 г.



Նման նյութեր