Աժ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը լրագրող Լիանա Սարգսյանի հարցերին, ԱԺ միջանցքում, պատասխանելու փոխարեն` փորձեց պիտակավորել լրագրողին և նրա մասնագիտական աշխատանքը։
Նիկոլայ Բաղդասարյանը Լիանա Սարգսյանի հարցերին պատասպանելու փոխարեն, իր խոսքում նշեց, որ լրագրողը քաղաքական գործիչ է և քաղաքական ուժ է ներկայացնում։ Պատգամավորի քաղաքական գործիչ է այն լրագրողը, որ կատարել է վարչապետի դրած պայմանը և գրավոր ներկայացրել է վարչապետի ԱԺ ամբեոնից հնչեցրած հարցը։
Օրենսդիր մարմնի իշխանական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը չէ, որ պետք է գնահատի լրագրողի մասնագիտական աշխատանքը և անվանի այն քաղաքական։
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում պատգամավորներին չանցնել իրենց վերապահված լիազորությունների սահմանները, չտրվել բախտախնդրության և չպիտակավորել լրատվականների և լրագրողների մասնագիտական աշխատանքը։
Մեդիա Պաշտպան
Նիկոլայ Բաղդասարյանը չէ, որ պետք է գնահատի լրագրողի աշխատանքը. Մեդիա…
Опубликовано Media Advocate/ Մեդիա Պաշտպան Среда, 3 февраля 2021 г.