«Փաշինյանը 750 մլն դոլարի եվրոբոնդերի թողարկումը համարում է տնտեսական տարվա ուժեղ դրական ազդակ». Լիլիա Ամիրխանյան
Advertisement 1000 x 90

«Փաշինյանը 750 մլն դոլարի եվրոբոնդերի թողարկումը համարում է տնտեսական տարվա ուժեղ դրական ազդակ». Լիլիա Ամիրխանյան

Լիլիա Ամիրխանյանի ֆեյսբուքյան էջից.

«Այլ խոսքերով ասած, այս մարդը տնտեսական լրջագույն ազդակ է համարում Հայաստանի արտաքին պետական պարտքի ավելացումը հավանական՝ 750 մլն դոլարով (ինչու հավանական, որովհետև հնարավոր է այս նոր թողարկվածների հաշվին նախկին եվրոբոնդերի որոշակի մարումներ իրականացվեն, ամեն դեպքում պարտքն ավելանում է):

Եթե մի փոքր ավելի մանրամասն, ապա դրական ազդակ են համարում պետական պարտքի քայլ առաջը դեպի ՀՆԱ- պետական պարտք 70 %-անոց, ասել է թե անկառավարելի շեմ:

Կուզեք ավելի՞ պարզ, դրական ազդակ են անվանում հերթական գործողությունը, որով մեր երկիրը մոտեցնում են տարատեսակ վարկանիշների բացասական վերագնահատմանը, հետևաբար՝ նոր միջոցների ներգրավման խնդրին կամ մեզ համար այդքան անհրաժեշտ էժան փողեր բելերու խոչընդոտին:

Եվ ի վերջո, տնտեսական տարվա ուժեղ դրական ազդակ են համարում հաջորդ տարիներին պետական բյուջեի ՝ պարտքերի սպասարկման բեռի ավելացումը:

Այս տրամաբանությամբ, ինչո՞ւ լինել այսքան համեստ:

Կարելի է ուժեղ տնտեսական ազդակ համարել նաև անընդհատ պահպանվող գնաճը. կա՞ չէ նման բան, որ աճող գները բարեկեցության ցուցիչ են նաև:

Կամ օրինակ, ավելացող հարկային բեռն ու այդ համատեքստում, օրինակ թանկացող կրթությունը կարելի է համարել ուժեղ ազդակ: Կամ օրինակ, անընդհատ ստացվող ինֆորմացիան փակվող բիզնեսների մասին:

Չմոռանաք գազի ու հոսանքի թանկացումը՝ որպես դրական ազդակներ:

«Դրական ազդակների» պակաս այսօր, ստացվում է՝ չունենք: Միայն թե, այդ ազդակների արդյունքում սահմանները մի փոքր զգուշությամբ կբացեք:

Չստացվի այնպես, որ հանկարծ այդ ազդակների ճոխությանը չդիմանալով, երկիրը շատ միանգամից դատարկվի»:

Փաշինյանը 750 մլն դոլարի եվրոբոնդերի թողարկումը համարում է տնտեսական տարվա ուժեղ դրական ազդակ:

Այլ խոսքերով ասած, այս…

Опубликовано Lilia Amirkhanyan Четверг, 4 февраля 2021 г.



Նման նյութեր