Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Զինված տղամարդը մտել է Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան 64 հասցեում գործող ԱԿԲԱ բանկի մասնաճյուղ, զենք պահել աշխատակցուհու վրա ու հափշտակել մոտ 2 մլն 500 հազար դրամ և դիմել փախուստի:
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, մասնաճյուղի կառավարիչ Հայկ Պետրոսյանն ու բանկի անվտանգության աշխատակից Կարեն Մանուկյանը, վտանգելով իրենց կյանքը, հետապնդել և դրսում վնասազերծել են նրան:
Քիչ առաջ նա տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին։ Բանկ է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը։
Տեղում աշխատում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են բանկը թալանողի ինքնությունը: