«Սահմանադրական դատարանի նորանշանակ նախագահ Արման Դիլանյանը ևս ջանք ու եռանդ չխնայելով լծվել է ի կատար ածելու Փաշինյանի հանձնարարականը». Ռոբերտ Հայրապետյան
Advertisement 1000 x 90

«Սահմանադրական դատարանի նորանշանակ նախագահ Արման Դիլանյանը ևս ջանք ու եռանդ չխնայելով լծվել է ի կատար ածելու Փաշինյանի հանձնարարականը». Ռոբերտ Հայրապետյան

Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից.

«Այսօր տեղեկություն տարածվեց, որ դեռևս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը հանձնարարել է ակտիվորեն հանրությանը ներկայացնել, որ պետական մարմիններն ամենօրյա եռուզեռի մեջ են և խոսք չի կարող լինել դրանց կազմալուծված լինելու մասին:

Կարևոր չէ աշխատանքի բովանդակությունը, կայացվող որոշումների որակը, դրանցով խնդիրներ լուծելու մակարդակը, կարևորը ձևն է, աշխատանք կատարելու իմիտացիան: Գործող իշխանության ձեռնադրած

Սահմանադրական դատարանի նորանշանակ նախագահ Արման Դիլանյանը ևս ջանք ու եռանդ չխնայելով լծվել է ի կատար ածելու Փաշինյանի հանձնարարականը: Բանը հասել է անգամ նրան, որ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում նյութ է տեղադրում հաջորդ օրվա ամսաթվի ներքո: Այսօր`փետրվարի 5-ին Արման Դիլանյանը Սահմանադրական դատարանի կազմավորման 25 ամյակին նվիրված ուղերձ է տեղադրել Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում` փետրվարի 6-ի ամսաթվի ներքո: Դա իրավական տիրույթում ոչ այլ ինչ է, քան կեղծիք, պատմական տիրույթում ևս, քանի որ ուղերձը փաստացի տեղադրել է փետրվարի 5-ին և նշել` «Այսօր լրանում Սահմանադրական դատարանի հիմնադրման 25-րդ տարեդարձը:…», այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը կազմավորվել է փետրվարի 6-ին, իսկ այլ տիրույթներում` անլուրջ, փնթի, անպատասխանատու վերաբերմունք է:

Բազմիցս են եղել հրապարակումներ, որ Արման Դիլանյանն այդպես է ապահովում նաև Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունը: Վայ սահմանադրական արդարադատությանը… Ինչ ասես մարդն անում է այն ինչ կարող է և ունակ է…. Շնորհակալություն Արման Դիլանյան, որ ուղերձդ չես տեղադրել փետրվարի 31 -ի ամսաթվի ներքո… Չնայած կարող է այդ օրվա համար էլ նյութ ունես տեղադրելու, ինչ իմանանք…»:

Այսօր տեղեկություն տարածվեց, որ դեռևս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը հանձնարարել է ակտիվորեն հանրությանը…

Опубликовано Robert Hayrapetyan Пятница, 5 февраля 2021 г.



Նման նյութեր