ԷՍՊԻՍԻ ԲԱՆ
Բյուզանդիայի հայազգի կայսր՝ Հայկական (Մակեդոնական) հարստության ներկայացուցիչ Կոստանդին Է Ծիրանածինը (913-920 և 944-959) Կիևը հիշատակում է Սամբատոս (Սմբատաբերդ) անունով։ Աղբյուրներից առաջինը Ծիրանածինն է խոսում քաղաքում հայերի բնակության մասին։ Ուսումնասիրողներից ոմանք գտնում են, որ Կիևն այդպես է կոչվել Արծրունյաց տոհմից սերված Բյուզանդիայի հայազգի կայսր Լևոն Ե Հայի (813-820թթ․) որդու՝ Սմբատի անունով, ի երախտագիտություն կայսեր, որի ուղարկած շինարարներն ամրացրել են քաղաքի արտաքին պարիսպներն ու միջնաբերդը։ Երբ Վլադիմիր իշխանն ամուսնացավ Բյուզանդիայում 976-1025թթ․ գահակալած հայազգի կայսր Վասիլ Բ-ի (Բարսեղ) քրոջ՝ Աննայի հետ, Կիևում ու պետության արքունիքում կտրուկ ավելացավ հայերի թիվը։ Նրանք ճարտարապետներ էին, բժիշկներ ու հոգեւորականներ, առևտրականներ ու արհեստավորներ, քաղաքական ու ռազմական գործիչներ։ Հիշատակություն կա այն մասին, որ 1018թ․ Կիևի հայերը գործուն մասնակցություն են ունեցել քաղաք ներխուժած լեհ արքա Բոլեսլավ Քաջի զորքերի դեմ մղված պայքարին։ Զոլովսկին գրում է, որ հայերը Կիևյան երկիր են մտել որպես տեղի իշխաններին օգնող ասպետներ․․․
Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից:
ԷՍՊԻՍԻ ԲԱՆ
Բյուզանդիայի հայազգի կայսր՝ Հայկական (Մակեդոնական) հարստության ներկայացուցիչ Կոստանդին Է Ծիրանածինը (913-920…
Опубликовано Arshaluis Zurabyan Суббота, 6 февраля 2021 г.