«Քաղաքի կառավարման, իսկ ավելի շուտ չկառավարման այս այլանդակ մոտեցումները մարդ չի էլ հասկանում». Հովհաննես Ավետիսյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Քաղաքի կառավարման, իսկ ավելի շուտ չկառավարման այս այլանդակ մոտեցումները մարդ չի էլ հասկանում». Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից.

«Երևան քաղաքում ամեն տարի փողոցներում ու մայթերում տոննաներով կարմիր ավազ է լցվում, որը ի սկզբանե տուֆա-պեմզային միացություններից է բաղկացած: Ու սրա մեծ մասը այդպես էլ մնում է քաղաքում և քամի ու շոգ ժամանակներում ախտահարում մեր շնչառական համակարգը:

Հիմա արդեն քաղաքում, ճամփեզրերով քայլել չի լինում, փոշին խեղդում է:

Քաղաքի կառավարման, իսկ ավելի շուտ չկառավարման այս այլանդակ մոտեցումները մարդ չի էլ հասկանում, թե որտեղից ու ոնց բերեցին փաթաթեցին վզներիս ու դեռ ինչքան սա պետք է շարունակվի: Հազար ու մի հիվանդության աղբյուր է այս ամենը:

Այս նկարում 50 և ավել տարի առաջ արված մի հետազոտության մասին է տուֆ-պեմզա փոշու տված վնասների մասին»:

Երևան քաղաքում ամեն տարի փողոցներում ու մայթերում տոննաներով կարմիր ավազ է լցվում, որը ի սկզբանե տուֆա-պեմզային…

Опубликовано Hovhannes Avetisyan Воскресенье, 7 февраля 2021 г.



Նման նյութեր