«Հարգելի լրագրողներ, և ոչ միայն, ցանկացած «նախաձեռնություն», անկախ այն ներկայացրած «հեղինակի», ունի կոնկրետ պատվիրատու». Ավետիք Իշխանյան
Advertisement 1000 x 90

«Հարգելի լրագրողներ, և ոչ միայն, ցանկացած «նախաձեռնություն», անկախ այն ներկայացրած «հեղինակի», ունի կոնկրետ պատվիրատու». Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից.

«ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ ԵՎ «ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ»

Լրագրողական համայնքի, ինչպես անդամները՝ խմբագիրներ, լրագրողներ, այնպես էլ լրագրողական կազմակերպությունները զայրացած են, ԱԺ փոխխոսնակի անհեթեթ նախաձեռնության վրա։ Բոլորը միահամուռ քննադատում, ծաղրում են նրան։ Սակայն, համոզված եմ, որ բոլոր զայրացաները գիտակցում են, որ հարցը փոխխոսնակը չէ։ Ուղղակի նա, որպես վարչապետի իսկական նվիրյալ, իր վրա է վերցնում «հարվածն» ու դրանից ավելի ոգևորվում։

Չէ՞ որ, իր վրա վերցնելով մեղադրանքները, նա վարչապետին նվիրյալների սանդղակում բարձրանում է ևս մեկ աստիճանով։ Եվ որքան, հենց անձամբ իրեն քննադատեն, ծաղրեն, այնքան նրան ավելի ուրախություն կպատճառեն, բարձրացնելով նրա անհատական վարկանիշը բռնապետիկի աչքում, ի հեճուկս իրեն նախանձող այլ իմքայլականների։

Այնպես որ, հարգելի լրագրողներ, և ոչ միայն, ցանկացած «նախաձեռնություն», անկախ այն ներկայացրած «հեղինակի», ունի կոնկրետ պատվիրատու։ Այնպես որ, իհարկե չմոռանալով պատվեր կատարող մանկուրտներին, որոնք նույնպես կրում են հավասար, գուցե և իրենց ողորմելիությամբ առավել պատասխանատվություն, պետք է նաև «խփել» հիմնական թիրախին»։

ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ ԵՎ «ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ»
Լրագրողական համայնքի, ինչպես անդամները՝ խմբագիրներ, լրագրողներ, այնպես էլ լրագրողական…

Опубликовано Avetik Ishkhanyan Воскресенье, 7 февраля 2021 г.



Նման նյութեր