«Աիդա Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից.
«Ուսապարկ Ալեն Սիմոնյանի պաշտոնական էջն ինձ արգելափակել է:
Հասկանում եք՝ ի՞նչ փոքրոգիներ են Հայաստանը ղեկավարում: Բազմիցս եմ քննադատել և դավաճանության համար մեղադրել, սակայն գրառումներիս մեջ երբեք վիրավորանք, հայհոյանք կամ զրպարտություն չի եղել:
Ի՞նչ իրավունք ունի իմ, մյուս քաղաքացիների մուծած հարկերի հաշվին ապրող, առատորեն և չհիմնավորված պարգևավճարներ ստացող բարձրաստիճան պաշտոնյան հարկատուներին զրկել իր պաշտոնական էջից վերջինիս վերաբերյալ տեղեկատվություն ստանալու իրավունքից, իր կողմից հնչեցրած «պաշտոնական» հաղորդագրություններին ծանոթանալու և դրանց արձագանքելու իրավունքից: Զավեշտն այն է, որ կոնկրետ այս ուսապարկի էջին կամ էջում որևէ բան չեմ գրել, այլ անդրադարձել եմ միայն իմ էջում:
Այս արատավոր երևույթը՝ հարկատուներին սոցիալական ցանցերում պաշտոնատար անձանց վերաբերյալ տեղեկատվությունից զրկելը, առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում. բազմիցս եմ հանդիպել, որ իրական օգտահաշիվների տերերը բողոքում են սրանից։
Հ.Գ Մոտ ժամանակներս ավելի հանգամանալից կանդրադառնամ այս խնդրին, քանի որ այն խոսքի ազատության իրավունքի կոպիտ խախտում է»:
Ուսապարկ Ալեն Սիմոնյանի պաշտոնական էջն ինձ արգելափակել է
Հասկանում եք՝ ի՞նչ փոքրոգիներ են Հայաստանը ղեկավարում: Բազմիցս…
Опубликовано Aida Stepanyan Воскресенье, 7 февраля 2021 г.