Գագիկ Համբարյանը ֆեյսբուքում գրել է.
«Ստեփանակերտ» համատիրության ղեկավար Արայիկը լավ կանի վեր ընկնի տեղը:
Իրեն Արցախի նախագահ համարող դավաճան Արայիկ Հարությսունյանն ինչ-որ զառանցախառն հայտարարությամբ է հանդես եկել և հոխորտանքներ է հնչեցնում Արցախում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ տարբեր ԶԼՄ-ների կողմից տարածվող տեղեկատվությունների վերաբերյալ, որոնք, իր բնութագրմամբ «խաղում են Արցախի ճակատագրի ու ժողովրդի նյարդերի հետ»…
Հետաքրքիր է, սույն ոչնչությունը չի մտածում, որ միայն իր դեմքը տեսնելն արդեն է նյարդայնացնում նորմալ մարդկանց, ովքեր լավ հիշում են, թե ինչպես Հայաստանի դավաճան իշխանությունների հետ համատեղ 44 օր խաբում էր հայությանը՝ երկրիը տանելով պարտության… Արցախի ճակատագրի մասին խոսում է մեկը, ում Արցախի նախագահ եղած ժամանակ Արցախը կորցրեց իր տարածքների մոտ 80 տոկոսը… Ու այս տականքը դեռ հոխորտում, հաթաթաներ է տալիս ու բացահայտ շանտաժի է դիմում…
Իսկ Նիկոլի արցախյան կլոնին չի հետաքրքրում, թե ինչու՞ են ԶԼՄ-ներն Արցախի վերաբերյալ տեղեկություններն իրենց աղբյուրներից հաղորդում… Պատճառը՝ հենց ինքն է՝ ստախոս և կեղծարար Արայիկ Հարությունյան կոչվածն է, որի ոչ մի բառին ես ինքս էլ չեմ հավատում…
Արցախի Հանրապետությունը Ստեփանակերտի «համատիրութան» վերածած կապիտուլյանտ Արայիկին խորհուրդ կտմա՝ վեր ընկնի տեղն ու այսուհետ չհամարձակվի հոխորտալ…»:
Опубликовано Gagik Hambaryan Воскресенье, 7 февраля 2021 г.