Հայկական կողմից ևս նման դեպք է եղել. ԱԱԾ–ն` ազատ արձակված ադրբեջանցի զինծառայողների մասին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հայկական կողմից ևս նման դեպք է եղել. ԱԱԾ–ն` ազատ արձակված ադրբեջանցի զինծառայողների մասին. armeniasputnik.am

Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայողները, որոնք օրերս ազատ էին արձակվել ռուս խաղաղապահների միջնորդությամբ, ՀՀ տարածքում էին հայտնվել եղանակային պայմանների պատճառով մոլորվելու հետևանքով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը փետրվարի 1-ին հայտնել էր, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ ազատ են արձակվել Ադրբեջանի ԶՈւ 2 զինծառայողներ։ ԱԱԾ–ն նրանց ձերբակալել էր հունվարի 30-ին Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի տարածքում։ Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել ԱԱԾ` հասկանալու, թե ինչի դիմաց են այդ զինծառայողներին ազատ արձակել։

«Նրանց վերաբերյալ համապատասխան որոշումը կայացվել է ՌԴ խաղաղապահների հետ համակողմանի քննարկումների արդյունքում»,–նշված է ԱԱԾ պատասխանում։

Միաժամանակ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ գործընթացն իրականացվել է նկատի ունենալով, որ հայկական կողմից ևս նմանատիպ դեպք է եղել, և փոխադարձ համաձայնությամբ, նույն ընթացակարգով հարցը լուծվել է։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում էր նաև, որ 2021 թ. հունվարի 30-ին ադրբեջանական կողմի խնդրանքով ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատը (հատուկ նշանակության) Վանք բնակավայրից տարհանել է Ադրբեջանի զինված ուժերի 16 հիվանդ զինծառայողի և հանձնել ադրբեջանցի բժիշկներին:

armeniasputnik.am