«Կյանքը ցույց ա տալիս, որ նրանք, ովքեր ըստ իրավիճակի հարմարության, թելադրանքի, ճարպկորեն դիրքորոշում են փոխում, լավ էլ տեղ ունեն ձեզ մոտ». Սարգիս Պարսամյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Կյանքը ցույց ա տալիս, որ նրանք, ովքեր ըստ իրավիճակի հարմարության, թելադրանքի, ճարպկորեն դիրքորոշում են փոխում, լավ էլ տեղ ունեն ձեզ մոտ». Սարգիս Պարսամյան

Սարգիս Պարսամյանն իր էջում գրում է.

«Ես տենց էլ չեմ կողմնորոշվում, վերջը կյանքում մարդկային այս տեսակից ա պետք լինել, թե՞ այս տեսակի հակառակը.

Բոլորդ հեսա կմտնեք, կասեք՝ հաստատ ոչ էս տեսակից, հաստատ ոչ լպրծուն, ոչ սողուն ու սղլիկ:

Առօրյայում էլ, որ խոսեք, խոսքի մակարդակում դուք կարժևորեք սկզբունքային մարդկանց, բայց գործնականում տեղ եք տվել և տեղ կտաք սենց մարդկանց:

Կյանքը ցույց ա տալիս, որ նրանք, ովքեր ըստ իրավիճակի հարմարության, թելադրանքի ճարպկորեն դիրքորոշում են փոխում, լավ էլ տեղ ունեն ձեզ մոտ ու նրանք ավելի շատ են հաջողության հասնում, իրենց անձնական բարեկեցությունը ապահովում, քան սկզբունքայինները.

Դրա համար, էդ հարցը մնում ա առկախյալ:

Եթե սենց հնարավոր ա, ու ասեմ ավելին, եթե հենց սենց ա հնարավոր, էդ պարագայում էլ ու՞մ ա պետք սկզբունքներին հավատարիմ մնալը, չքստմստվելը:

Հ.Գ.

Էս հարցի պատասխանը ես ունեմ ինքս ինձ համար, դուք ինքներդ ձեզ համար պատասխանեք, ու մաքսիմալ անկեծ եղեք ինքներդ ձեզ հետ…»:

Ես տենց էլ չեմ կողմնորոշվում, վերջը կյանքում մարդկային ա՞յս տեսակից ա պետք լինել թե՞ այս տեսակի հակառակը.
Բոլորդ հեսա…

Опубликовано Sargis Parsamyan Вторник, 9 февраля 2021 г.



Նման նյութեր