Առաջին բացասական արյան ԽԻՍՏ անհրաժեշտություն կա. Արյունաբանական կենտրոն
Advertisement 1000 x 90

Առաջին բացասական արյան ԽԻՍՏ անհրաժեշտություն կա. Արյունաբանական կենտրոն

Այս պահին 0(I) rh- (առաջին բացասական) դոնորական արյան ԽԻՍՏ անհրաժեշտություն կա: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ,

Այս պահին 0(I) rh- (առաջին բացասական) արյանԽԻՍՏանհրաժեշտությունկա։

Խնդրում ենք արյան նշված կարգն ունեցող անձնանց մոտենալ արյունատվության․ ձեր արյունը կյանքեր է փրկում։

Արյունաբանական կենտրոնի Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 12:30:

Դոնորների ընդունումը իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով:

Հեռ. 010-28-38-23

Հասցե․ ք․ Երևան, Ներսիսյան 7

Արյունատվության հակացուցումներին կարող եք ծանոթանալ մեր կայքում: