Հայաստանից մաքսանենգ ճանապարհով ՌԴ ծխախոտ արտահանողին նշանակում են Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ. Mediaport
Advertisement 1000 x 90

Հայաստանից մաքսանենգ ճանապարհով ՌԴ ծխախոտ արտահանողին նշանակում են Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ. Mediaport

Mediaportը գրում է.

Հայաստանից ՌԴ մաքսանենգ ծխախոտ արտահանելու բիզնեսը նոր թափ է ստանում:

Mediaport-ի տեղեկություններով` Դոնի Ռոստով քաղաքում ծխախոտային բիզնեսով զբաղվող Հովհաննես Հովսեփյանն է վերջերս ստանձնել մաքսանենգ ճանապարհով ծխախոտը ՀՀ-ից ՌԴ արտահանելու և իրացնելու գործը:

Մաքսանենգ հայկական ծխախոտը Ռոստով, Դոնեցկ և Լուգանսկ արտահանելու գործը հեշտացնելու համար Նիկոլ Փաշինյանն, իր աներձագի և եղբորորդու լոբբինգով, որոշել է Հովսեփյանին նշանակել ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ:

Նախատեսված է, որ Հովսեփյանը Ռոստովում, Դոնեցկում և Լուգանսկում բռնցքամարտի առաջնությունների և հավաքականների միջև հանդիպումների քողի ներքո առանձին ինքնաթիռով հաճախակի չարթերային թռիչքներ պետք է իրականացնի դեպի Ռոստով՝ այդ կերպ տեղափոխելով մաքսանենգ ծխախոտի հերթական խմբաքանակը:

Նշենք, որ Հովսեփյանը ծխախոտ է իրացնում ոչ միայն Ռոստովում, այլև Դոնեցկում և Լուգանսկում, որտեղ ՌԴ պետական վերահսկողությունն ու մաքսային կանոնակարգերը փաստացի չեն գործում:



Նման նյութեր