«Սիրելի իրանական իշխանություն, երբ շնորհավորում եք Ադրբեջանին` այսպես կոչված հաղթանակի առիթով, հիշեք, այդ չարաբաստիկ ուղտը վաղը ձեր դուռն է չոքելու». Նաիրի Հոխիկյան
Advertisement 1000 x 90

«Սիրելի իրանական իշխանություն, երբ շնորհավորում եք Ադրբեջանին` այսպես կոչված հաղթանակի առիթով, հիշեք, այդ չարաբաստիկ ուղտը վաղը ձեր դուռն է չոքելու». Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից.

«Իրանը այս օրերին նշում է 1979թ․ տեղի ունեցած Իսլամական հեղափոխության 42-ամյակը։ Հայաստանի համար անչափ կարևոր նշանակություն ունի իրանցի բարեկամ ժողովուրդը։

2015-ից սկսած՝ բազմաթիվ անգամներ եմ եղել Իրանում, հանդիպել ինչպես ազդեցիկ հայկական համայնքի ներկայացուցիչների, այնպես էլ իրանական իշխանության բարձր պաշտոնյաների՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Վայեզիի, խորհրդարանի խոսնակ Լարիջանիի, ԱԳՆ մամուլի նախկին պատասխանատու, այժմ Ֆրանսիայում Իրանի դեսպան Ղասեմիի և այլոց հետ։ Երկուստեք կա բարեկամության և համագործակցության մեծ գիտակցում։

Շնորհավորում եմ իրանական բարեկամ ազգին և վստահ եմ՝ Հայաստանի և Իրանի բարեկամությունը կարող է հարատև լինել, բայց ցանկալի կլինի, որ Իրանի իշխանությունը երբեմն հաշվի առնի ոչ միայն տվյալ պահի շահը, այլև պատմական կապերը։

Սիրելի իրանական իշխանություն, երբ շնորհավորում եք Ադրբեջանին՝ այսպես կոչված հաղթանակի առիթով, հիշեք, ահաբեկիչների ձեռամբ Արցախից խլված հողերից այդ չարաբաստիկ ուղտը վաղը հենց ձեր դուռն է չոքելու, իսկ հայ ժողովուրդը ցավերը չի մոռանում։

Իրանը շրջափակված է բոլոր կողմերից, բացի ՀՀ արդեն 43կմ հատվածից։ Հենց դա է Իրանի կյանքի ճանապարհը ապագա մեծ պատերազմում։

Բարեկամ Իրանին ապագա հաղթանակներ եմ մաղթում»։

Իրանը այս օրերին նշում է 1979թ․ տեղի ունեցած Իսլամական հեղափոխության 42-ամյակը։ Հայաստանի համար անչափ կարևոր…

Опубликовано Nairi Hokhikyan Четверг, 11 февраля 2021 г.



Նման նյութեր