«Մտածող մարդը խանգարում է, որովհետեւ վերլուծում է, հեշտ չի ճկվում, չի կուրանում…»․ Նազենի Հովհաննիսյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Մտածող մարդը խանգարում է, որովհետեւ վերլուծում է, հեշտ չի ճկվում, չի կուրանում…»․ Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որին կից խոսել է Գարեգին Նժդեհի գրվածքներին։ Նա գրել է․

«Տարօրինակ ժամանակներ են. մտածող մարդը խանգարում է, որովհետև վերլուծում է, հեշտ չի ճկվում, չի կուրանում…

Մտածում է:

Աշխարհակալներին մտածողներ պետք չեն. խանգարում են:

Բիոմասսան հեշտ է և կառավարելի. չունի արմատ, հողի ու հայրենիքի կոդը չի զգում արյան մեջ, չունի անցյալ ու հիշողություն, ունի միայն բնազդային պահանջներ և դասական սպառող է: Չի ստեղծում: Սպառում է: Օգտակար ծառերի կողքին է հայտնվում ու մոլախոտի պես խեղդում:

Իսկ իսկական Մարդը՝ մտածողը, Հայրենիքի արմատի ուժով է «սնվում», ու չի փոխում իր տեղը, ինչ է թե փոթորիկ է կամ այրող արև, ընդհակառակն, այդ ծառն ավելի խորն է արմատը ձգում, գնում է իր Երկրի ընդերքը զգալու եւ ուժեղանալու:

15 տարեկան էի, երբ առաջին անգամ Գ. Նժդեհի գրվածքներն ու ինքնակենսագրականն ընկան ձեռքս, ուժի և հայրենասիրության խտանյութ էր, ու էսօրվա մաաին էր խոսում հետներս, բայց էլի չհասկացանք:

Գ. Նժդեհն ասում էր. «Աշխարհակալություն, ահա Հայրենիքների թշնամին, հարազատ, թե օտար»:

Եվ ավելացնում էր․

«Ուժեղ կարող է լինել հզորահզոր ոգու տերը միայն, հոգով տկարների համար մարսելի սնունդ չէ ազատությունը: Քրիստոս սիրում էր, որովհետև ուժեղ էր, նա սիրում էր, որովհետև սիրելու և ներելու չափ հզոր էր»:

«Ախոռը, ուր անասունները ուտում են ու պառկում՝ հայրենիք չէ»:

«Իր ուժերից զատ ամեն ինչի ապավինող ժողովուրդն արժանի չէ անկախ հայրենիք ունենալու, ազատ ապրելու»:

«Եղի´ր բացարձակ, և ո´չ մի զիջում: Հանցանք է զիջելը: Զիջել` նշանակում է թույլ լինել, ամոթալի պարտություն կրել:

Ժողովրդից է ամեն հաղթանակ, անկարող ղեկավարից՝ ամեն պարտություն:

«Հայրենիք մի սպասեք օտարից և ճակատագրից, եթե դա ձեր արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք»:

և վերջում…

«Մեր ապագան վտանգված է» վերտառությունը կրող բաժնում գրել է. «Պիտ ապրի՛ եւ հայ ժողովուրդը: Պիտ ապրի՛, որովհետեւ այդպէ՛ս է ուզում ինքը: Բայց ի՞նչպէս, ինչի՞ շնորհիվ, ի՞նչ տվյալներով, գրավակա՞նը: Չգիտեմ, մեր ժողովուրդը գիտակցո՞ւմ է, թէ երբեք իր գլխովին կորչելու վտանգն այնքան մեծ չի եղել, ինչպէս այսօր… Արեւմտեան Հայաստանի նահանգներն այժմ անհայաբնակ են, ինչպէս մեծ գերեզմաններ: Արարատեան դաշտի մի մասն է այժմ հայի հայրենիքը, ընկած մահմեդական երկրների ճանապարհի վրայ – մի կամուրջ՝ Արեւմուտքի եւ Արեւելքի մահմեդականութեան համար: Այժմ նրա աշխարհագրական դիրքը աւելի մտահոգիչ է, քան իր քաղաքական ճակատագիրը»:…

Հ.Գ… Ոչի՞նչ չի հիշեցնում….»։