Apple-ն անվճար կփոխարինի MacBook Pro-երի մարտկոցը
Advertisement 1000 x 90

Apple-ն անվճար կփոխարինի MacBook Pro-երի մարտկոցը

Պայմանով, որ նոութբուքերն ընդհանրապես չեն լիցքավորվում։

2016 և 2017 թվականների MacBook Pro-ի քիչ օգտագործողներ անսովոր խնդիր են ունենում. մարտկոցը չի լիցքավորվում 1%-ից ավելին, իսկ մարտկոցի կարգավիճակի տողում ցուցադրվում է «Փոխարինիր շուտով» գրառումը: MacOS Big Sur 11.2.1-ի (կամ macOS Catalina 10.15.7) թարմացումով որոշ դեպքերում խնդիրը ​​լուծվեց: Բայց նրանց համար, ում չի օգնել դա, Apple-ը գործարկել է մարտկոցի փոխարինման ծրագիր:

Եթե առկա են նման խնդիրներ, պետք է դիմել ընկերության աջակցության բաժին, որից հետո կկազմակերպվի մարտկոցի անվճար փոխարինում։

Ծրագիրն ներառում հետևյալ մոդելները․

MacBook Pro (13 դյույմ, 2016 թ., Dual Thunderbolt 3)

MacBook Pro (13 դյույմ, 2017, Dual Thunderbolt 3)

MacBook Pro (13 դյույմ, 2016)

MacBook Pro (13 դյույմ, 2017)

MacBook Pro (15 դյույմ, 2016 )

MacBook Pro (15 դյույմ, 2017)

Սիրարփի Աղաբաբյան