«Հարգեք մեր արժանապատվությունը, քանզի մենք թույլ չենք տա այն ոտնատակ տալ, որքան էլ այսօր համարվում ենք պարտված պետություն». Սոֆյա Հովսեփյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Հարգեք մեր արժանապատվությունը, քանզի մենք թույլ չենք տա այն ոտնատակ տալ, որքան էլ այսօր համարվում ենք պարտված պետություն». Սոֆյա Հովսեփյան

Հարգելիներս, ինչպես և խոստացել էի , Արցախում այցելեցի Մարտունի քաղաք , որտեղ Նժդեհի փողոցի անկյունում օրեր առաջ տեղադրվել է Գարեգին Նժդեհի արձանը , որն էլ անհանգստություն է պատճառել մեր թշնամի պետություններին ՝ Ադրբեջանին և Թուրքիային , ինչպես նաև մեր բարեկամ Ռուսաստանին կամ որոշ ներկայացուցիչների :

Ցավով պետք է նշեմ , որ իրականություն էին այն տարածվող խոսակցությունները , որ ռուսական կողմը, Նժդեհին համարելով «նացիստ» , առաջարկել էր արձանը ապամոնտաժել , սակայն առավել ցավալի է , երբ համադրում ենք , թե ովքեր են անհանգստանում Նժդեհի արձանի գոյությունից, և ովքեր են Նժդեհին մինչ օրս համարել ու համարում «նացիստ»:

  1. Թուրքիա և Ադրբեջան (ակնհայտ մանիպուլացիա):
  2. «Սորոս» հիմնադրամի գաղափարները կիսող մի շարք հայեր :

3.Ամենազարմանալին մեր բարեկամ Ռուսաստանն է՝ ի դեմս որոշ բարձրաստիճան սպաների :

Ամենևին չեմ ցանկանում բոլորին մեկ հարթության վրա դնել , քանի որ հստակ տարանջատել գիտենք բարեկամությունը թշնամանքից, բայց ստացվում է , որ երեք կողմերի մոտեցումն էլ նույն է կամ նման է Նժդեհի հարցում :

Ռուսական բարձրաստիճան մի խումբ սպաներ Նժդեհի մասին իրենց կարծիքը հայտնել են բացի Արցախի իշխանություններից նաև քաղաքացիների շրջանում , որն էլ առավել խնդրահարույց է դարձնում , գոնե իմ տեսանկյունից, այս մոտեցումը :

Բարձրաստիճան սպաներից մեկը նման միտք է արտահայտել .

«Դպրոցի հարակից տարածքում տեղադրել եք Նժդեհի արձանը , որ երեխաները նման են Նժդեհին , որը եղել է նացիստ , ինչ եք ուզում սովորեցնելու այդ երեխաներին»: (մոտավոր միտքը ):

Հույս ունեմ , որ սա պաշտոնական Ռուսաստանի կարծիքը չէ, և սպաները առաջնորդվել են բացառապես սեփական նախաձեռնությամբ:

Ամենևին չեմ կիսում այս միտքը և ափսոսում իհարկե , որ դա իրականություն չի կարող լինել , բայց խնդրեցի փոխանցել հարցս, եթե կրկնվի այդ միտքը .

«Արդյո՞ք ժամանակին Ձերժինսկու անվան դպրոցի աշակերտները նմանվել են Ձերժինսկուն կամ որ Լենինգրադյան փողոցի հարակից դպրոցների աշակերտները այսօր նմանվո՞ւմ են Լենինին(ոչ, որովհետև կարևոր է , թե ով է քեզ համար օրինակ )»:

Անկախ նրանից՝ դպրոցներում կամ հարակից տարածքներում կա Նժդեհի կիսանդրին , թե ոչ , մենք կիսում ենք նժդեհյան գաղափարախոսությունը և փորձում օրինակ վերցնել ՝որպես բացառիկ նվիրյալ իր երկրին ու ժողովրդին :

Դա շատ չմտածված և ոչ ճկուն մոտեցում է, որը պարունակում է մի շարք շետրային խնդիրներ, և կարծում եմ , որ ռուս խաղաղապահները պետք է բացառապես պահպանեն իրենց պարտավորությունները իրենց լիազորությունների շրջանակում և չփորձեն մտնել մեր ազգային , մշակութային դաշտ և հարգեն այն սովորույթներն ու արժեքները , որոնք ունենք որպես հայ ժողովուրդ և որոնցով ապրել ենք ու շարունակելու ենք ապրել:

Ես չեմ կարծում , թե երկար են մտածել՝ նման արտահայտություն իրենց թույլ տալով , քանզի իրենք շատ լավ գիտեն , թե ով է եղել Նժդեհը Հայոց աշխարհի համար, հայ ազգի համար և ինչպիսի զորեղ գաղափարախոսություն է ստեղծել , որից պետք է միայն և միայն սովորել :

Մենք հարգում ենք ձեր արժեքները և ակնկալում ենք նույն հարգանքը որպես բարեկամ պետություն , քանզի Նժդեհյան գաղափարախոսությունն ու գործունեությունը եղել է բացառապես ի շահ իր ազգի և իր պետության , որն էլ մեզ ստիպում է լինել արժանապատիվ քաղաքացիներ :

Հարգեք մեր արժանապատվությունը , քանզի մենք թույլ չենք տա այն ոտնատակ տալ , որքան էլ այսօր համարվում ենք պարտված պետություն :

«Կրելով կնիքը Հայաստանի բնության ու պատմության` Հա՛յ եմ ես։ Մտածումով եւ ապրումներով, սակայն, ես մարդ եմ` համամարդ»։

Նժդեհ

Սոֆյա Պետրոսյանի էջից:

Հարգելիներս, ինչպես և խոստացել էի , Արցախում այցելեցի Մարտունի քաղաք , որտեղ Նժդեհի փողոցի անկյունում օրեր առաջ…

Опубликовано Սոֆյա Հովսեփյան / Sofya Hovsepyan Понедельник, 15 февраля 2021 г.



Նման նյութեր