Կա այնուամենայնիվ հույս…
Փաստ է, որ բոլորս ընկճված վիճակում ենք, բայց պատմական առումով ամեն ինչ այդքան անհույս չի։ Որովհետեւ պատերազմների տեսակները փոխվում են։ Մենք, ինչպես ռուսը կասեր, «прошляпили» դրոնների պատերազմը, պարզապես պատրաստ չէինք դրան, Ադրբեջանը լրիվ պատրաստ էր…. Եթե ապագա նոր պատերազմը սկզբունքային նոր զենքով լինի ու Հայաստանի իշխանությունները արդեն հիմա սկսեն արդյունավետ պատրաստվել դրան, միգուցե վերջում ադրբեջանցիների մասին կարելի կլինի ասել, որ նրանք «прошляпили»… Բայց դրա համար մեր ներկա իշխանությունները պիտի նախ իսկապես ցանկանան հետ բերել ամեն ինչ, մի բան էլ ավելին, իսկ դրանում շատ, շատ խիստ եմ կասկածում… Եւ երկրորդ՝ մեր ներկա իշխանությունները արդեն հիմա կզգան նոր ստեղծվող պատերազմական իրողության ծիլերը եւ կփայփայեն ու կզարգացնեն դրանք, ինչին ավելի քիչ եմ հավատում, մոտավորապես արդեն ծանոք լինելով մեր գործող իշխանության ներկայացուցիչների մտավոր ունակություններին…. Բայց հույսս չեմ կորցնում….
Արմեն Դուլյանի էջից:
Կա այնուամենայնիվ հույս…
Փաստ է, որ բոլորս ընկճված վիճակում ենք, բայց պատմական առումով ամեն ինչ այդքան անհույս չի։…
Опубликовано Armen Dulyan Понедельник, 15 февраля 2021 г.