«Դատարկությունս այնքան խորն է, այնքան մութ, այնքան ցուրտ, ոչ արևն է ինձ տաքացնում, ոչ լույսն է ինձ լուսավորում». զոհված Մխիթարի մոր հուզիչ գրառումը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Դատարկությունս այնքան խորն է, այնքան մութ, այնքան ցուրտ, ոչ արևն է ինձ տաքացնում, ոչ լույսն է ինձ լուսավորում». զոհված Մխիթարի մոր հուզիչ գրառումը

«Օրերն անց են կենում,ու միայն դատարկություն եմ գրկում, գիրկս եմ առնում այդ դատարկությունը ու փորձում հագենալ, ցավոք: Խենթանում եմ դատարկությունից, անդադար կրկնում եմ անունդ ՄԽԻԹԱՐ ու զրնգում է, արձագանքում, բայց պատասխան չեմ ստանում… Ուզում եմ լսել մամ ջան, որ ես էլ ասեմ ջան ու էլի ջան ՄԽԻԹԱՐ ջան։ Դատարկությունս այնքան խորն է, այնքան մութ, այնքան ցուրտ, ոչ արևն է ինձ տաքացնում ոչ լույսն է ինձ լուսավորում։ Արև ու Լույսս դու էիր Միխս։ Դատարկությունս անուն ունի՝ ՄԽԻԹԱՐ…»:

Աստղ Գալեյան-Մանասյան

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo?fbid=2830523807265315&set=a.1377329502584760

 



Նման նյութեր