«Ժամանակը մեզ ստիպելու է մտածել, գնահատել, վերագնահատել, արժևորել, կրկին ու կրկին խորհել…». Արտակ Զաքարյան
Advertisement 1000 x 90

«Ժամանակը մեզ ստիպելու է մտածել, գնահատել, վերագնահատել, արժևորել, կրկին ու կրկին խորհել…». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից.

«Կապիտուլյանտի ղեկավարած Հայաստանի կորուստները շատ մեծ են, պատճառած ցավն՝ անչափելի։ Բայց կյանքը շարունակվում է և պետք է ապրել։ Ապրել վերգտնված արժանապատվությամբ, կորուստը վերականգնելու հավատով ու կամքով։

Մենք նախ և առաջ մտածող Ազգ ենք, իսկ էմոցիաները մեզ պետք են՝ սիրով ու հավատքով ապրելու և ապրեցնելու համար։ Կապիտուլյանտի սերմանած ատելությունն ու թշնամանքը մեզ չի ապրեցնելու այնպես, ինչպես երազում ենք։

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա ու վաղվա հարցազրույցը մեզ ստիպելու է մտածել։ Մտածել վաղվա օրվա մասին, ապագայի մասին, սերունդների մասին։

Պետությունը պահելն ու կառավարելը սիրողական խաղ չէ, փորձադաշտ չէ, համազգային հարցերում կոպիտ սխալներ չի ընդունում, և չի ներում արկածախնդիրներին։

Լավատեսությունը և ազգային մտքի գերակայությունը պետք է դառնան մեր հավաքական ուժի գրավականը»։

Ժամանակը մեզ ստիպելու է մտածել, գնահատել, վերագնահատել, արժևորել, կրկին ու կրկին խորհել…

Կապիտուլյանտի ղեկավարած…

Опубликовано Artak Zakaryan Понедельник, 15 февраля 2021 г.



Նման նյութեր