«Փաշինյանն ընդամենը տասնամյակներով հունձված ու մոդայիկ դարձած այս բոլոր կործանարար որակների խտացված մարմնավորումն էր». Սամվել Ֆարմանյան
Advertisement 1000 x 90

«Փաշինյանն ընդամենը տասնամյակներով հունձված ու մոդայիկ դարձած այս բոլոր կործանարար որակների խտացված մարմնավորումն էր». Սամվել Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից.

«Հետևեք երեկվանից սկիզբ առած քննարկումներին: Միայն արցախյան խնդրի շուրջ մեր շատ «քաղաքական գործիչների», «փորձագետերի», «վերլուծաբանների» ու «էլիտայի» այլ ներկայացուցիչների ծով դատարկությունը, պարծենկոտ սակավամտությունը, աղետալի մակերեսայնությունը, ամեն ինչ միաբջիջ հակադրության ու ծայրահեղությունների մեջ որոնելու-տեսնելու հանցավոր մոլուցքը բավարար է՝ հասկանալու համար, թե ինչպես հնարավոր դարձավ այս ազգային աղետը: Փաշինյանն ընդամենը տասնամյակներով հունձված ու մոդայիկ դարձած այս բոլոր կործանարար որակների խտացված մարմնավորումն էր:

Ու ամենազարմանալին. տգիտության ու քաղաքական խուժանության այս վարպետ-առևտրականներն առավոտից երեկո անկրթության մեջ մեղադրում, վատաբանում ու անուն են դնում արյունազրկված ու իր գոյությունը մի կերպ քարշ տվող մեր խե՜ղճ ժողովրդին: Այն ժողովրդին, ում առաջնորդելու, ում ճանապարհ ցույց տալու, ում կյանքը բարելավելու առաքելություն պիտի ունենային հենց իրենք»:

Հետևեք երեկվանից սկիզբ առած քննարկումներին: Միայն արցախյան խնդրի շուրջ մեր շատ «քաղաքական գործիչների», «փորձագետերի»,…

Опубликовано Samvel Farmanyan Вторник, 16 февраля 2021 г.



Նման նյութեր