«Թշնամու գործակալների կողմից հրատապ է եղել հատկապես Շուշիի հանձնումը, քանի որ Արցախում պատերազմի վարման դասական դարձած կանոնի համաձայն հաղթում է այն կողմը, որը տիրում է Շուշիին». Վահե Գրիգորյան
Advertisement 1000 x 90

«Թշնամու գործակալների կողմից հրատապ է եղել հատկապես Շուշիի հանձնումը, քանի որ Արցախում պատերազմի վարման դասական դարձած կանոնի համաձայն հաղթում է այն կողմը, որը տիրում է Շուշիին». Վահե Գրիգորյան

Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից.

«Շուտով ամբողջությամբ պարզվելու է, որ

ադրբեջանական կողմը պատերազմի ընթացքում ունեցել է առնվազն 5-7000 զոհ, ինչը նշանակում է, որ ադրբեջանը եղել է չափազանց հյուծված պատերազմի դադարեցման պահին,

Հայկական կողմը վատագույն դեպքում կունենար 1-1.5 շրջանի կորուստ, եթե նահանջի հրաման չլիներ. սա փաստում են նաև աշխարհի լավագույն ռազմագետների մասնագիտական վերլուծությունները,

Տարածքային հսկայական կորուստները ոչ թե թշնամու զորեղության, այլ դավաճանական նահանջի արդյունք են. պարզ ասած թշնամին գրեթե անարգել ուղղակի մուտք է գործել Ջրականից մինչև Լաչինի միջանցք ընկած հատվածը:

Նահանջի արդյունքում թշնամուն միտումնավոր է թողնվել Հայկական զինուժի ռազմական տեխնիկան`Հայկական ուժերի հակահարված թույլ չտալու նպատակով,

Հայկական կողմի զոհերի նման մեծաքանակությունը պայմանավորված է տարածքների միտումնավոր հանձնման համար կազմակերպված մահվան նահանջով,

Թշնամու գործակալների կողմից հրատապ է եղել հատկապես Շուշիի հանձնումը, քանի որ Արցախում պատերազմի վարման դասական դարձած կանոնի համաձայն հաղթում է այն կողմը, որը տիրում է Շուշիին:

Ու այս ամենը Ինձ հանգիստ չի տալիս, քանի դեռ Շուշին ադրբեջանական համարողները, թշնամուն այնտեղ թեյելու հրավիրողները, ադրբեջանի ժողովրդի համար ընդունելիները ու այդ հանցավոր խմբի մյուս անդամները չեն ազատազրկվել»:

Շուտով ամբողջությամբ պարզվելու է, որ

1️⃣ադրբեջանական կողմը պատերազմի ընթացքում ունեցել է առնվազն 5-7000 զոհ, ինչը…

Опубликовано Վահե Գրիգորյան Вторник, 16 февраля 2021 г.



Նման նյութեր