«Վերջնականապես ստացա «նախկինների ժամանակ ինչի՞ չէիք խոսում» հարցի պատասխանը». Գևորգ Գրիգորյան
Advertisement 1000 x 90

«Վերջնականապես ստացա «նախկինների ժամանակ ինչի՞ չէիք խոսում» հարցի պատասխանը». Գևորգ Գրիգորյան

Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից.

«Երեկ, վերլուծելով ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների հարցազրույցները, վերջնականապես ստացա «նախկինների ժամանակ ինչի՞ չէիք խոսում» հարցի պատասխանը:

Մեր երկրի բնակչության մեծ մասը՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին չի հետաքրքրվել քաղաքականությամբ և «չի խոսացել», որովհետև ունեցել է վստահություն, որ երկիրը վտանգված չէ, մեր գլոբալ խնդիրները լուծվում են առանց մեր մասնակցության, մենք չէինք ունենում դիրքային կորուստներ միջազգային հարթակներում և վերջապես մենք ապրում էինք խաղաղ երկնքի տակ… Այո՛, մենք անվտանգ էինք ապրում և փոքր, բայց վստահ քայլերով առաջ էինք շարժվում, մինչև այն պահը, երբ «ժողովուրդը», դավաճան վիժվածքի ստերով գինովցած, կատարեց հեղաշրջում:

Այժմ, երբ մեր երկիրը և մեր պետականությունը ազատ անկում են ապրում, բոլորն են ստիպված այս կամ այն կերպ զբաղվել քաղաքականությամբ և ես համոզված եմ, որ շատ շուտով այս իրավիճակը կփոխվի և մենք կսկսենք նորից՝ 0-ական կետից կերտել մեր ազգային պետությունը: Մեր երկրին անհրաժեշտ է մեր ներդրումը՝ մտքերի, գործի և նվիրված աշխատանքի ներդրումը: Միայն այդպես մենք կկարողանանք վերականգնել մեր պատմական հայրենիքը…»:

Երեկ, վերլուծելով ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների հարցազրույցները, վերջնականապես ստացա «նախկինների ժամանակ ինչի՞ չէիք…

Опубликовано Gevorg V. Grigoryan Вторник, 16 февраля 2021 г.



Նման նյութեր