Ինչպես ՀԾՔ պետը և գլխավոր դատախազը մինչև հիմա չեն կարող “գտնել” ՇՊՀ-ի հաստիքացուցակում չգրանցված վարորդին (կոլաժ)
Այսօր ԶԼՄ-ներից տեղեկացա, որ Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի մի շարք հոդվածներով… Ըստ դատախազության հաղորդագրության Անի համայնքի ղեկավար Ա.Գ.-ն, հաստատապես տեղյակ լինելով համայնքապետարանում որպես հավաքարար հրամանագրված անձի կողմից 2012թ.-ի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունից բացակայելու, մասին, այդ ընթացքում նրա կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում հաստատել է նշված ամիսների աշխատավարձի վճարման՝ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկագրերը…
Զարմանալի չէ, թե ինչպես Արթուր Դավթայանի կողմից ղեկավարվող դատախազությունը շատ արագ բացահայտում է այս իշխանությունների թիրախում հայտնված մարդկանց կողմից կատարված “հանցագործությունները”, բայց յուրահատուկ դանդաղ տեմպերով է առաջ գնում կամ էլ արդեն երրորդ տարին էլ դոփում նույն տեղում Շիրկաի պետհամալսրանի գործերի պահով…
Մեկ օրինակ բերեմ… 2017 թ-ի նոյեմբերին ԿԳՆ-ի կողմից ՇՊՀ վերաբերյալ կազմված հաշվետվության մեջ՝ էջ 4, պարզվում է, որ ՇՊՀ-ում գրանցված է և աշխատել է 3 վարորդ, որոնց անունները նշված է… Սակայն մի հետաքրքիր փաստ… Վարորդների ցանկում չկա ՇՊՀ-ի “թիվ 1” վարորդ Ավագ Ռուշանյանը… Եթե նա գրանցված չէ, ապա ինչ հաստիքով է աշխատել… Ստացվում է, որ Սահակ Մինսայնաի մոտ վարորդ աշխատող անձը գրանցված չի եղել որպես վարորդ ( չի բացառվում, որ ՇՊՀ-ում ընդհանրապես գրանցված չի եղել), սակայն աշխատել է որպես վարորդ… Ստացվում է, Սահակ Մինասյանը ՇՊՀ-ում վարորդների կեղծ հաստիկացուցակ է ունեցել… Բայց ինչպես տեսնում ենք, 3 տարի էլ հարուցված քրեական գործերից որևէ մեկը, այդ թվում նաև վարորդների կեղծ հաստիքացուցակների պահով տեղից չեն շարժվում, քանի որ, դա պետք չէ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ՀՔԾ պետ Սասուն Միքայելյանին, ովքեր 3 տարի էլ չեն կարող հաստիքացուցակում “գտնել” ՇՊՀ-ի վարորդներից մեկին՝ Ավագ Ռուշանյանին…
Անի խոշորացված համայնքի ղեկավարի “հանցագործությունները” Դավթյան Արթուրը շատ արագ բացահայտում է, իսկ ՇՊՀ-ի վերաբերյալ քրգործերը՝ ոչ…
Ի դեպ, ի՞նչն է պատճառը, որ մինչև հիմա նույն դատախազությունը և ՀՔԾ-ն չեն բացահայտում ՇՊՀ-ի բուֆետի կեղծ աշխատակիցների հաստիքացուցակները ևս, որոնց մեջ ինձ ծանոթ բազում մարդիկ կան, ովքեր նույնիսկ չեն էլ գիտեցել, որ աշխատում են ՇՊՀ-ում…
Համոզված եմ, իրեն շատ ճարպիկ երևակայող գլխավոր դատախազը մի օր պատասխան է տալու իր այս բացահայտ հովանավորչության համար…
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից:
Ինչպես ՀԾՔ պետը և գլխավոր դատախազը մինչև հիմա չեն կարող “գտնել” ՇՊՀ-ի հաստիքացուցակում չգրանցված վարորդին (կոլաժ)
Այսօր…
Опубликовано Gagik Hambaryan Среда, 17 февраля 2021 г.