Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից.
«Ցանկացած կազմակերպությունում, լինի դա պետական հատվածում, թե մասնավոր, եթե խրախուսվում և առաջ են մղվում մարդիկ, որոնք կարողություններով չեն համապատասխանում տվյալ գործառույթին կամ ոչ կոմպետենտ են և/կամ վատը, ապա սա ազդակ է հաղորդում լավ աշխատողներին հիասթափվելու, ընկճվելու և անարդյունավետ դառնալու:
Տարիներ շարունակ մեր պետական և հանրային հատվածները այս վիճակում են: Նույնիսկ մեր մասնավոր հատվածում, եզակի երևույթ է, երբ կազմակերպությունում յուրաքանչյուրն իր տեղում է և նրանք գործում են որպես միասնական թիմ՝ ոգևորված, նպատակամետ և արդյունավետ:
Արդյունքում պետական հատվածը վատնում է հարկ վճարողների գումարները, հանրային հատվածը՝
դրամաշնորհային և այլ ռեսուրսներ, իսկ մասնավոր հատվածը մրցակցային չէ և տանուլ է տալիս դրսի կազմակերպություններին:
Երկրում բոլոր ոլորտներում կառավարման ճգնաժամը արդեն տասնյակ տարիներ քայքայել է նախկինում գործող համակարգերը:
Սրա միակ աղբյուրը և պատճառը մենք ենք, մեր կոռումպացված գիտակցությունը, որի մաս է նաև նեպոտիզմը»:
Ցանկացած կազմակերպությունում, լինի դա պետական հատվածում, թե մասնավոր, եթե խրախուսվում և առաջ են մղվում մարդիկ, որոնք…
Опубликовано Hovhannes Avetisyan Среда, 17 февраля 2021 г.