«ՔՊ-ական ֆեյքազանգվածը Սերժ Սարգսյանի խոսքը կոտրելու թեկուզ մի փոքր հնարավորությունը բաց չէին թողնում, բայց ոչինչ չկա, չեն կարողանում հորինել». Կարեն Ավագյան
Advertisement 1000 x 90

«ՔՊ-ական ֆեյքազանգվածը Սերժ Սարգսյանի խոսքը կոտրելու թեկուզ մի փոքր հնարավորությունը բաց չէին թողնում, բայց ոչինչ չկա, չեն կարողանում հորինել». Կարեն Ավագյան

Նախագահը չէր խոսում երկիրը դավաճանածների հետ կամ դրանց համար։

Նախագահը խոսում էր Հայաստանի քաղաքացու, Հայաստանի բարեկամների համար և Հայաստանի թշնամիներին դեմ։

Այդ թշնամիները մեզնից ոչ պակաս ուշադիր են եղել Սերժ Սարգսյանի շեշտադրումներին և նրան հերքելու համար առիթը բաց չէին թողնի՝ մեկ անգամ էլ օգնեն Հայաստանի իշխանազավթ ստահակներին։

Պատկերացնու՞մ եք, քանի թարգմանիչով է հետևել ալիևը նախագահի խոսքին։

Անխոցելի էր նախագահի ելույթը շատ պարզ պատճառով։ Անկեղծ էր, հիմնված փաստերի վրա։ Փաստեր, որոնք հայտնի են համանախագահներին, այլ երկրների արտգործնախարարներին, մեր արտաքին թշնամիներին ու անգամ մեր ներքին թշնամիներին, ովքեր հիմա իրենց ձեռքում են պահում բանակցային պատմության բոլոր փաստաթղթերը բանավոր պայմաններն ու իրողությունները։

Նախագահի խոսքը նախկինում և հիմա դիվանագիտության վարպետաց դաս էր։ Ազգային ու պետական մտածողությամբ ապրողը միայն կարող էր այդպես խոսել։

Չեք կասկածում չէ՞, որ Սերժ Սարգսյանի խոսքը կոտրելու թեկուզ մի փոքր հնարավորությունը բաց չէին թողնի։ ՔՊ-ական ֆեյքազանգվածը իրար հերթ չտալով մի փաստաթուղթ կամ դրա կտորը լրիվ «պատահաբար» կհրապարակեին, հանուն իրենց դավաճանության քողարկման։

Բայց չկա, ոչինչ չկա: Չեն կարողանում ոչինչ հորինել։ Դրանից անտանելի կատաղում են։ Չեն հասկանում՝ ինչի չի ստացվում։ Չեն կարողանում ճշմարտությունը դարձնել նույնքան անկարևոր որքան կարողացել էին անել 18-ին։

Չեք էլ կարողանալու։

Ձեր ավերած արժեքներով երկրում ձեզ համար էլ լավ չի լինելու։

Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից:

Նախագահը չէր խոսում երկիրը դավաճանածների հետ կամ դրանց համար։
Նախագահը խոսում էր Հայաստանի քաղաքացու, Հայաստանի…

Опубликовано Karen Avagyan Среда, 17 февраля 2021 г.



Նման նյութեր